top of page

Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։

Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։

Համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել՝ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։ «Իմ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները՝ ինչպես գործարար այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին, որոնք հավատալով և վստահելով իմ ազնվությունը, հայրենասիրությանն ու հաջողված գործունեությանը հավաքվեցին իմ շուրջը և այսօր վստահ ու համարձակ անցկացնում ենք մեր հիմնադիր համագումարը։ Մեր գործունեությունը սկսելու ենք առաջնահերթ մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը վերաբերող գործերով»,- նշեց Տիգրան Արզաքանցյանը։


«Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվեցին ղեկավար մարմինները։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրված Տիգրան Արզաքանցյանը միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ, բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Նատալիա Ռոտենբերգը, գործադիր մարմնի նախագահ՝ Պերճ Մեսրոպյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Այվազյանը։


«Ուժը հայրենյաց» կուսակցությունը լինելու է այն կուսակցությունը, որը խոսքը վերածելու է գործի։ Կուսակցության նախագահը հավելեց, որ կուսակցությունն ունենալու է շտաբեր ոչ միայն Երևանի բոլոր թաղամասերում, այլև Հայաստանի բոլոր մարզկենտրոններում։ Հայ ժողովրդի հայրենասեր հատվածը անկախ աշխարհագրությունից պետք է միավորվի, համախմբվի «Ուժը հայրենյաց» կուսակցության շուրջ, որպեսզի ժամ առաջ հզորացնենք մեր ուժը և միասին պահենք ու պաշտպանենք մեր հայրենիքը։



Bình luận


bottom of page