Հարգելի՛ հայ ժողովուրդ, այս ամբողջ ժամանակահատվածում միասին դժվարին ճանապարհ անցանք։
Մեր հայրենիքի համար բախտորոշ օրերին փորձեցինք միավորել ուժերը, որպեսզի ավելի համակարգային լուծումներ տայինք՝ երկրի ուսերին ծանրացած հազարավոր խնդիրների։
Այս ընթացքում ես իմ շուրջ համախմբեցի մի խումբ հայրենանվեր մարդկանց, ովքեր ունեն գաղափար և հստակ տեսլական։
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում «Ալյանս» կուսակցությանը համագործակցության համար և հայտնում, որ այսուհետ ճանապարհի մնացած հատվածը կանցնեմ իմ հիմնադրած նոր «ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» կուսակցության հետ։
Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կուսակցությունների և անհատների հետ, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի համար և կցանկանան մեզ հետ միասին պայքարել հանուն արդարության և հաղթանակած խաղաղության։
Comments