«Ուժը հայրենյաց» կուսակցության անդամները, կուսակցության ղեկավար` Տիգրան Արզաքանցյանի գլխավորությամբ, այսօր Գյումրի քաղաքում էին։
Հանդիպմանը ներկա էին հայտնի դերասաններ, ռեժիսորներ, դասախոսներ, զինվորականներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և մի խումբ ուսանողներ։
Տիգրան Արզաքանցյանը իր շնորհակալությունը հայտնեց ներկաներից և կարևորեց հատկապես այն, որ նրանք ծանոթացել էին կուսակցության ծրագրին և իրենց համաձայնությունն էին հայտնել միանալ հայրենիքի հզորացման գործին` անդամագրվելով «Ուժը Հայրենյաց» կուսակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայրենիքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը եզրափակելով իր ելույթն ընդգծեց, որ հավատում է միասին, մեր տանը` մեր երկրում, կարող ենք կերտել հզոր Հայաստան։
Comments