
«Ուժը Հայրենյաց» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳԻՐ
Ազգային անվտանգությունը ցանկացած երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և կայուն զարգացման ապահովման համար ունի կենսական նշանակություն: Ազգային անվտանգության ապահովման գործընթացը բավականին բարդ է և փոխկապակացված մի շարք համակարգային խնդիրների արդիականացման հետ, որոնց հաջող լուծումը միայն կարող է բավարար չափով ապահովել Ազգային անվտանգությունը: Վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները, միջազգային և տարածաշրջանային իրադրության փոփոխությունները, անվտանգության և 67 ռազմաքաղաքական ծավալվող փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում վերանայելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքներն ու առաջնայնությունները:
Կուսակցության տեսլականը
«Ուժը Հայրենյաց» Կուսակցությունը ստեղծվել է իրավական պետության ստեղծման, ազգային արժեքների պահպանման, ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացման, տնտեսական կայուն զարգացման, հայոց սահմանների ամրապնդման ու անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության նպատակային իրականացմումն ապահովելու նպատակով:
Կուսակցության գործունեության արժեքային և գաղափարական ուղենիշերը
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կարևորում է բոլոր բնագավառների զարգացման և դրանց ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը: Կուսակցությունը ձգտելու է հասնել այդ աշխտանքների արդյունավետ իրականացմանը: Կուսակցությունը պարտավորվում է ստանձնել ՀՀ քաղաքացիների համար պետական լավագույն սպասարկում, ՀՀ քաղաքացիների ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքի ապահովման համար:
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայրենասիրական կուցակցություն է: Կուսակցությունը իր շահերից բարձր է դասում ազգային ավանդական արժեքները:
Կուսակցությունն իր ամբողջ ներուժը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունը ռազմարդյունաբերական ուժեղ երկրի վերածելու համար, քանի որ գտնում է, որ սեփական բանակը պետք է ապահովված լինի միայն վերջին սերնդի արտադրության որակյալ զինատեսակներով, ռազմարդյունաբերության արտադրությունը կազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ Ուժ Հայրենյաց կուսակցությունն իր հարաբերությունները կառուցում է ազգային և պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում անձնական և հատվածական շահերից: Միևնույն ժամանակ «Ուժ Հայրենյաց Կուսակցությունը իր շահերից բարձր է դասում ազգային ավանդական արժեքները, որոնք ենթակա չեն փոփոխման որևէ ուժի շահերից ելնելով:
«Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմնական նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցումն է:
«Ուժը Հայրենյաց» կուսակցության գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի հարևան երկրների հետ դիվանագիտական, կայուն և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, միջազգային հանրությանը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը, աշխարհի մյուս երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերի կայուն զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության զարգացման համար առանցքային կարևորություն ունի արդյունավետ տնտեսական համակարգի առկայությունը, որի ստեղծմանն ու զարգացմանն է ուղղված լինելու «Ուժ Հայրենյաց կուսակցության գործունեությունը:
Նշվածին, ըստ մեզ, կարելի է հասնել միայն հետևողական, կայուն, կանխատեսելի և հասարակության բոլոր շերտերի օրինական շահերի հաշվեկշռվածությունն ապահովող տնտեսական քաղաքականության իրականացման ճանապարհով:
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման երկարաժամկետ հատվածում, ոլորտի լավագույն մասնագետների աջակցությամբ, ստեղծելու է տնտեսական աճի կայուն բանաձև, որի շնորհիվ նոր շունչ կհաղորդվի Հայաստանի տնտեսությանը` խթանելով դրա առանցքային բոլոր բնագավառների զարգացումը /արտադրություն, արտահանում, օտարերկրյա ներդրուային ծրագերի ներգրավվում և այլն:
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը բարձր է գնահատում կրթության դերը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում: Կուսակցությունը ստանձնելու է ոլորտում կոռուպցիայի բացառում, ոլորտի մասնագետների բաձրակարգ վերապատրաստում, զարգացած երկրների փորձի կիրաառում՝ երկրում ամբողջովին նոր և որակյալ կրթական ծրագրերի իրականացմամբ:
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության զարգացման գործընթացում կարևորում է գիտության ու մշակույթի դերը: Մենք կարծում ենք, որ մշակույթի պահպանման ուղղված միջոցառումներն ու մշակութային աջակցության ծրագրերն պետք է իրականացվեն հիմնվելով մեր երկրի համար աշխարհում ապահովելով առաջնային դիրք: Մշակույթը, կրթությունը, առողջապահությունը, սպորտը և գիտությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա:
Կուսակցության գործունեության հիմնական սկզբունքները
Ազգային անվտանգություն, ռազմաարդյունաբերություն և պաշտպանություն
Ազգային անվտանգությունը ցանկացած երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և կայուն զարգացման ապահովման համար ունի կենսական նշանակություն: Ազգային անվտանգության ապահովման գործընթացը բավականին բարդ է և փոխկապակացված մի շարք համակարգային խնդիրների արդիականացման հետ, որոնց հաջող լուծումը միայն կարող է բավարար չափով ապահովել Ազգային անվտանգությունը: Վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները, միջազգային և տարածաշրջանային իրադրության փոփոխությունները, անվտանգության և 67 ռազմաքաղաքական ծավալվող փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում վերանայելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքներն ու առաջնայնությունները:
Ազգային անվտանգության հիմնախնդիրներն են՝
-
Երկրի պաշտպանության ուժեղացումը, ազգային անվտանգության ներքին արտաքին սպառնալիքների կանխատեսումը և չեզոքացումը
-
Այլ պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը,
-
Տարածաշրջանում բնակվող ազգերի և ժողովուրդների, ինչպես նաև պետությունների կենսական շահերի նկատմամբ սպառնալիքի բացակայությունը,
-
պետական անվտանգության՝ տարածքի, ազգաբնակչության և կառավարման համակարգի նկատմամբ սպառնալիքի ու վտանգի բացակայության ապահովումը,
-
Տեղեկատվական անվտանգության՝ տեղեկատվական տարածքի պաշտպանվածություն, տեղեկատվության կիրառում միայն վերջինիս հասցեատերերի կողմից և միայն նպատակային կերպով, տեղեկատվության գաղտնիության ամբողջության և հասանելիության պաշտպանվածություն, ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և տեղեկատվական ու հեռահաղորդակցման կառավարման համակարգերի պաշտպանվածության ապահովումը:
Պետության անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական արդիականացման, ռազմամթերքների նոր տեսակների մշակման, ռազմատնտեսական զարգացման համար կարևոր է ռազամարդյունաբերական արտադրությունը: Մրցունակության հիմնասյունը նորարարություններն են, որոնց կիրառման համար անհրաժեշտ է հետազոտական աշխատանքներ կատարել և հենվել մարդկային բարձրորակ կապիտալի վրա։
Նախատեսում ենք ՀՀ-ի ռազմականացում, զինված ուժերի արդիականացում, որի համար՝
-
Ոլորտի որակավորված մասնագետների պատրաստում, վերապատրաստում,
-
Ժամանակակից զորատեսակների արտադրություն,
-
Օդային պաշտպանության սարքերի արտադրություն,
-
Այլ պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացում:
Մեր պետության սահմանների անվտանգության, պաշտպանության երաշխավորը արհեստավարժ բանակն է: Ռազմական անվտանգությունը ենթադրում է տարածրջանում խաղաղության պահպանում, սահմանների անվտանգություն: Բանակաշինության նորովի կազմակերպում,անվտանգության խնդիրներն են՝
-
Բանակի գերժամանակակից տեխնիկական չհագեցվածությունը,
-
Ռազմակրթական ոլորտի բարեփոխման ծրագրերի սակավությունը,
-
Հասարակական վերահսկողության սահմանափակվածությունը,
-
Զինծառայողների ցածր իրավագիտակցության մակարդակը,
-
Զինծառայողների բարոյահոգեբանական վատ մթնոլորտը,
-
Զինծառայողներին տրվող ամենամսյա դրամական ցածր վճարները,
-
Ծառայության համար համապատասխան պայմանների բացակայությունը,
-
Պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների ոչ ամբողջականությունը:
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի Հանրապետության արդյունավետ արտաքին քաղաքականությունն ապահովում է երկրի արտաքին անվտանգությւնը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների երաշխավորումը, գործընկեր երկրների հետ ստեղծված հարաբերությունների զարգացմումը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը,, միջազգային կազմակերպություններում և ծրագրերում ներգրավվածության խորացումը, տարածաշրջանային խնդիրների կարգավորումն ու համագործակցային մթնոլորտի ձևավորումը:
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հիմնական նպատակներն են՝
-
Միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալումն:
-
Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ արցախյան հիմնախնդրի լուծումը,
-
Արցախի անվտանգության միջազգային երաշխավորումը,
-
Հարևան պետությունների հետ հարաբերությունների խորացումը և համագործակցությունների զարգացումը:
Իրավունքի և Օրենքի գերակայություն
Ուժ Հայրենյաց կուսակցությունը կարևորում է քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Կուսակցությունը պարտավորվում է իր ջանքերը ամբողջովին գործադրել իրավական պետության կայացման համար՝ հիմնվելով ժողովրդավարական ինստիտուտների վրա:
Այս համատեքստում կուսակցությունը կարևորում է պետության բարձրագույն մարմինների փոխադարձ վերահսկողությունը և փոխգործակցությունը` տարանջատման և հակակշռման սկզբունքների հիման վրա: Կուսակցությունը նախատեսում է սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ ստեղծել կանոնակարգված փոխհարաբերությունների հաստատում իշխանության 3 ճյուղերի միջև նրանց անկախության սկզբունքի հիման վրա:
Հիմնվելով քաղաքացիական համաձայնության վրա հասարակական-քաղաքական կայուն հարաբերությունների ձևավորման նպատակով, մասնավորապես, կարևորում ենք
-
Ընտրական համակարգում հասնել արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպամանն ու անցկացմանը,
-
Դիտորդական, հասարակական և միջազգային կազմակերպությունների գործունեության ազատության պահպանումը,
-
Զանգվածային լրատվական միջոցների ազատ և անխոչընդոտ մասնակցությունը ընտրական գործըթացներին,
-
Օժանդակել ընտրաական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկությանը,
-
Աջակցել քաղաքացիների կողմից իրականացվող հավաքների, երթերի, ցույցերի ազատ անցկացման իրավունքի պահպանմանը:
Հանցավորության դեմ պայքար
Երկրի ներքին անվտանգության համար անհրաժեշտ է պայքարել հանցագործությունների դեմ, կանխարգելել դրանք, որպեսզի ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձ իրեն անվտանգ և ապահով զգա:
Այս կոնտեսքստում անհրաժշտ ենհք համարում՝
-
Իրավապահ մարմինների միջև համագործակցության,
-
Պետության և ոչ պետական, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն կանխարգելիչ ծրագրերի մշակման և իրականացման առումով,
-
Անդրազգային հանցագործությունների դեպքում միջազգային համագործակցություն,
-
Հասարակական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
-
կրթադաստիարակչական, տեղեկատվական ինստիտուտների զարգացում:
-
դատական համակարգի կատարելագործում
-
համակարգը պետք է գործի հիմնվելով անկախության, արդարադատության, հավասարության, հրապարակայնության, ողջամիտ ժամկետներում գործերի քննության սկզբունքների հիման վրա:
Դատավորի անկախության և անկողմնակալության երաշխավորման նպատակով անհրաժեշտ է ստեղծել դատավորի անձեռնմխելիության ու անփոփոխելիության իրավական, սոցիալական և անհրաժեշտ այլ հիմքեր` դրանք հավասարակշռելով պատասխանատվության ապահովման գործուն մեխանիզմներով:
Արդյունավետ վարչարարություն.
Պետական կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում կուսակցությունը պարտավորվում է ՝
-
Սահմանել որոշումների ընդունման կարգը, ժամկետները՝ քաղաքացիների և պետության օրնական շահերի հիման վրա,
-
Հասարակական վերահսկողության վրա հիմնվելով բարձրացնել պետական մարմինների գործունեության թափանցիկության մակարդակը,
-
Պետական մարմինների կողմից նույնաբնույթ գործառնությունների բացառում:
-
ինքնակառավարում
Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների վրա հիմնվելով և որպես ռազմավարական նպատակ դիտարկելով Հայաստանում տնտեսապես ուժեղ տեղական ինքնակառավարման կայացումը, «Ուժ Հայրենյաց կուսակցությունն կարևորում է
-
հստակեցնել տեղական ինքնակառավարման սահմանադրական երաշխիքները, համակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները և լիազորությունները,
-
բարձրացնել տեղական ընտրությունների նշանակությունը և տեղական ինքնակառավարման մարմիններում ապահովել ժողովրդավարական ներկայացուցչություն,
-
սահմանել վարջական շրջանների բյուջետային եկամուտների մեծացման առավել ընդլայնված հնարավորությունները և համայնքների կայուն զարգացման նպատակով ներդնել ֆինանսական նոր մեխանիզմներ,
-
վերանայել գույքահարկի ու հողի հարկի հաշվարկման և գանձման մեխանիզմները` ապահովելով այդ հարկատեսակների մուտքերի զգալի ավելացում,
-
ուժեղացնել և կատարելագործել պետության և բնակչության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը:
Տարածքային կառավարում
-
զարգացման համար հետևյալ նպատակներն ենք սահմանել.
-
Վարչատարածքային բաժանման կամ համայնքների խոշորացման առավել արդյունավետ հայեցակարգի մշակում, վարչատարածքային միավորների բաժանման նոր համակարգերի ձևավորում,
-
Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների հստակեցում՝ բացառելով մենաշնորհը
-
Պետական կառավարման ինստիտուտների ապակենտրոնացում,
-
Սահմանամերձ շրջանների համյնքների զարգացմանն ուղղված արտոնությունների սահմանում,
-
վարչատարածքային միավորների սոցիալական և տնտեսական կայուն զարգացում:
Կոռուպցիայի դեմ պայքար
Անհրաժեշտ ենք համարում բարձրացնել պետական համակարգում ծառայողների և իրավապահ մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում և համոզված ենք, որ մեր որդեգրած քաղաքականությունը պետք է հիմնված լինի օրենքի գերակայության վրա:
Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում իրականացնել՝
-
Բարձրացնել պետական վարչարարության թափանցիկությունն ու արդյունավետությունը,
-
Իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական և իրավական վերլուծություն, նոր հայեցակարգերի և օրենսդրական դաշտի բարեփոխմանն ուղղված նախաձեռնություններ, ներկայացնել, մշակել և ընդունել օրենսդրական փաթեթներ:
-
Պահպանել պաշտոնատար անձանց և պետական ծառայողների կողմից կամայական որոշումներ ընդունելու արգելքը, և որ այդ անձինք կատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով,
-
Մշակել ծրագիր, որն ուղղված կլինի պայքարելու կաշառակերության, թրաֆիքինգի, դրամանենգության և այլ արատավոր երևույթների դեմ:
-
Հիմնվելով օրենքի գերակայության, անկողմնակալության, արդարացի պատժի, պատասխանատվության անխուսափելիության, իրավապահ և դատական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության սկզբունքների վրա հնարավոր կլինի հասնել կոռուպցիայի բացակայության:
Հասարակական և քաղաքական կազմակերպությունների զարգացում
Հասարակական և քաղաքական կազմակերպությունների զարգացումը և դրան ուղղված պետական աջակցությունը, կլուծի այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման գործընթացներին քաղաքացիների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը, քաղաքացիական վերահսկողության էական ուժեղացումը: Տարբեր հարցերի շուրջ իշխանության և հասարակության միջև երկխոսության ձևով կապը, հասարակական համաձայնության ձեռքբերման հնարավորությունների մեծացումը կնպաստեն հասարակությանյ մասնակցային գործընթացի խթանմանը,
Պետության սոցիալական գործառույթների իրականացման համատեքստում ակտիվ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ կնպաստի ոչ միայն հասարակական կազմակերպությունների և պետության միջև ամուր կապին, արդյունավետ փոխգործակցությանը, այլ նաև սոցիալական ծրագրերի իրականացման կատարելագործմանը:
Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է`
1. Հասարակական կազմակերպություների մասնակցության հնարավորությունները պետական որոշումների մշակման գործընթացում ընդլայնել, մասնագիտացված հասարակական կազմակերպություններին ներգրավել սոցիալական և տնտեսական ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպես նաև նպաստել ծնողազուրկ երեխաների, տարեցների, հաշմանդամների, փախստականների հիմնախնդիրների լուծմանը,
2. ապահովել պետական բյուջեով նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացմանը ներգրավել հասարակական կազմակերպություններին:
Տնտեսական քաղաքականություն
Ուժ Հայրենյաց կուսակցությունը տնտեսական զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորում է՝
-
Հարկային արտոնությունների տրամադրումը, հատկապես այն տնտեսվարողներին, որոնց գործունեությունը հարկվում է ավելացված արժեքի հարկով և շահութահարկի գծով որոշակի արձակուրդների տրամադրում,
-
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը զարգացնող միջոցառումների իրականացում: Վերանայել փոքր ու միջին բիզնեսին պետական աջակցության մեխանիզմը,
-
Ֆինանսավորման կամ վարկավորման արտոնություններ տրամադրել շեշտը դնելով նորամուծող և տեխնոլոգիական ընկերությունների աջակցմանը,
-
Մտավոր սեփականության պետական ֆինանսավորմամμ ստեղծված օբյեկտների արտոնագրման ընթացակարգերը առավել մատչելի դարձնել, նեդրումային ծրագրերի օժանդակության ծրագրեր իրականացնել, օբյեկտների առևտրականացման ու առաջխաղացման հարցում,
-
Զարգացնել պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը ֆինանսական աջակցության տեսանկյունից,
-
Մեծացնել գիտությանը՝ գիտական հետազոտություններին տրամադրվող ծախսերը ՀՆԱ-ում,
-
Ձևավորել արտադրական հարաբերություններ հիմնվելով արտադրության ու մրցակցության վրա,
-
Արտաքին տնտեսական գործունեության բարելավում և արտաքին պարտքի արդյունավետ կառավարումը, նվազեցումը,
-
Գործարարության զարգացման նպատակով ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումը և երկրի ներդրումային ոլորտում մակարդակի բարձրացումը,
-
Ենթակառուցվածքների զարգացում,
-
Ձեռնարկատիրական գործունեության շահութաբերության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
-
արտադրական ենթակառուցվածքների համալիրի բարեփոխումների իրականացումը:
Բյուջետային քաղաքականության ոլորտում սահմանել ենք ոլորտի հիմնական նպատակները՝
-
Կայուն գներ,
-
Վարկային և ֆինանսական շուկաների զարգացում, վարկավորման տոկոսների նվազեցում,
-
Գնաճի կառավարում, սահմանափակում:
Վերը նշված նպատակներին հասնելու համար սահմանել ենք հետևյալ գործունեության ուղիները՝
-
Գնաճի կառավարման ճկունություն,
-
Ֆինանսավարկային քաղաքականության մշակում,
-
Ոչ կանխիկ դրամաշրջանառության զրգացում, ընդլայնում,
-
Վարկային դրույքաչափերի նվազեցում,
-
Վարկային ռեսուրսների մատչելիության սահմանում,
-
Բնակչության կողմից ավանդների ներդրման գործընթացի խթանում,
-
Բնակչության ավանդների անվտանգության երաշխիքների կատարելագործում,
-
Արժույթային կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացում,
-
Վճարահաշվարկային հարաբերություններում բարեփոխումներ,
-
Ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ,
-
Արժեթղթերի շուկայի զարգացում և կայացում,
-
Արժեթղթերի շուկայի մասնակիցների շահերի պաշտպանության ապահովումը,
-
Արժեթղթերի շուկայի արհեստավարժ մասնակիցների միջև մրցակցության մեծացում,
-
Արժեթղթեր թողարկողների գործունեության թափանցիկության մակարդակի բարձրացումը, Արտաքին պարտքի կառավարման ճկուն համակարգի ստեղծում,
-
Արտաքին փոխառությունների ներգրավման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի համակարգում և կատարելագործում,
-
Համաշխարհային ֆինանսական կառույցների, պետությունների հետ ՀՀ-ի ինտեգրումը,
-
Կիրառել զարգացած երկրների փորձը արտաքին պարտքի կառավարման նոր մեխանիզմների ներդրմամբ,
-
Արտաքին պարտքի նվազմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում:
-
Շուկայի մասնակիցների ինքնակարգավորիչ մեխանիզմների ակտիվացումը:
Ներդրումային քաղաքականություն.
Հետպատերազմյան ժամանակաշրջանում և ներքին քաղաքական անկայունության հետևանքով ներդրումների առկա ծավալները բավարար չեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար:
Տնտեսական ակտիվության բարձրացման համար, ներդրումների խթանման համար անհրաժեշտ է՝
-
Գործարար բարենպաստ միջավայրի ձևավորում,
-
Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ համապարփակ ներդրումային ռազմավարության մշակում,
-
Ներդրողների պաշտպանության երաշխիքների կատարելագործում
-
Ներդրումների ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում՝ միջազգային տնտեսության նոր իրողուղություններին համապատասխան, արտարժույթի փոխարկելիությանն ու փոխանցումներին առնչվող դրույթների կատարելաագործում.
-
Նորարարույթունների ներդրմանը, դրանց կատարելագործմանն ուղղված ծրագրերի օժանդակում,
-
Օրենսդրության թափանցիկության բարձրացում,
-
Պայմանագրերի կատարման տևական գործընթացների վերափոխում՝ արագ և մատչելի գործընթացների սահմանմամբ,
-
Հիմնվել երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանն ու ամրապնդմանը,
-
Ազատ տնտեսական գոտիների ստեղծում և դրանցում նոր շահագործողների ներգրավում,
-
Արտոնությունների տրամադրում մեծ ծավալ ունեցող ներդրումների, տնտեսության զարգացման համար մեծ կշիռ ունեցող, գերակա ոլորտներում,
-
Անհարկի և ծախսատար ստուգումների բացառում,
-
Պետական ներդրումային ծրագրերի իրականացում,
-
Ներդրումներին նպաստող հարկային քաղաքականություն,
-
Պետություն և մասնավոր հատված գործընկերության, համագործակցության զարգացում:
-
Ներդրումները խթանող ենթակառուցվածքների զարգացում և կայացում:
Կրթության, գիտության և սպորտի ոլորտների քաղաքականություն
Կրթություն
Կրթությունը կարևոր է երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման և վերարտադրման համար: Կրթությունը անհրաժեշտ է զարգացնել կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Կրթությունը պետական ռազմավարական հիմնախնդիրների լուծման գործոններից մեկն է:
Կրթության նպատակներն են՝
-
Սահմանադրորեն ամրագրել միջնակարգ կրթության` որպես քաղաքացու պարտականություն,
-
Որակյալ կրթության հասանելիության և մատչելիության հավասարակշռվածությունը,
-
Գիտակրթական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացում,
-
Մանկավարժների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի վարձատրության բարձացումը,
-
Արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձեւավորումը,
-
Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը,
-
Կրթական մասնագիտությունների ցանկի եւ կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին,
-
Կրթաթոշակների բարձրացումը,
-
Հաշմանդամ եւ անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը,
-
Բոլոր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարը:
Գիտություն
Հայաստանում գիտության զարգացումը տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացման երաշխիք:
-
գիտական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակում
-
Գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերի զարգացումը, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, մշակութային ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը,
-
Գիտական ենթակառուցվածքների գործունեության նկատմամբ պետական աջակցությունը,
-
պետական աջակցությամբ հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացումը
-
Կարեւորագույն միջազգային եւ ազգային գիտական մշակումների, ծրագրերի, կառավարման համակարգի կատարելագործումն ու վարչարարական անհարկի միջամտությունների վերացումը,
-
Գիտնականների բարձր վարձատրություն,
-
Տնտեսության մեջ գիտական ու կրթական համակարգերի ներդրման տարանջատվածության վերացումը:
Մշակույթ
Մշակույթը ոչ միայն մեր ազգապահպանության, այլև քաղաքակրթության երաշխիքն է: Մենք կարևորում ենք մշակույթի պահպանումը և զարգացումը:
Ոլորտի կարևորագույն խնդիրներն են՝
-
Բնակչության կրթական և բարոյական դաստիարակությանը պետական մշակութային ծրագրերի իրականացումը,
-
Պետական աջակցություն տրամադրել թանգարաններին և գրադարաններին երաժշտության և թատերական արվեստի կենտոններին մշակութային կյանքի պահպանության, սերունդների դաստիարակության նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում,
-
ՀՀ-ում պատմական հուշարձանների պահպանության միջոցառումներ իրականացնել,
-
Արտասահմանյան երկրներում հայկական հուշարձանների պահպանության միջոցառումներ ձեռնարկել,
-
Աջակցել մշակութային կյանքի պահպանության համար կազմակերպոիւթյունների կողմից ներկայացվող ծրագրերին
Սոցիալական քաղաքականություն
Բնակչության սոցիալական անհավասարության կրճատման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական բարիքների մատչելիության ապահովման համար անհրաժետ է մշակել սոցիալական քաղաքականություն:
Ոլորտի հիմնախնդիրները՝
-
Աղքատության բարձր մակարդակ,
-
Ծնելիության և ծերացման անհավասարության արդյունքում ժողովրդագրական անբարենպաստ վիճակ,
-
Սոցիալական ոչ արդյունավետ աջակցության հետևանքները:
Ոլորտի կարգավորման մեր կազմած գործունեւոթյան ուղիներն են՝
-
բնակչության դրամական եկամուտների աճի ապահովումը՝ աշխատավարձի չափի մեծացման, կենսաթոշակային ապահովության բարեփոխման և բնակչության թիրախային խմբերի սոցիալական աջակցության բարձրացման միջոցով,
-
առողջապահության, սոցիալական սպասարկման և կրթության մատչելիության ապահովումը,
-
աղքատության հաղթահարումը, բնակչության սոցիալական անվտանգության երաշխավորումը,
-
սոցիալապես խոցելի խավերի պետական աջակցության կարիք ունեցող և սոցիալական խնդիրներն ինքնուրույն լուծելու չկարողացող խմբերի արդյունավետ պաշտպանության իրականացումը,
-
բնակչության սոցիալական պաշտպանության ապահովագրական սկզբունքների կիրոռում,
-
երկրի աշխատունակ բնակչության համար տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
-
զբաղվածության անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
-
գյուղական բնկավայրերիի սոցիալական զարգացման միջոցառումների իրականացում,
-
ծնելիության և ծերացման ցուցանիշների բարելավման հավասարակշռմամբ նախադրյալների ստեղծմամբ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը,
-
բնակարանային պայմանների ապահովման կամ դրանց բարելավման կարիք ունեցող ընտանիքներին պետության աջակցությունը պարտադիր է: Այստեղ կարևորում ենք՝
-
Երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար հիփոթեքային վարկերի տրամադրում ցածր տոկոսով թե առաջնային և թե երկրորդային շուկայում իրականացվող ծրագրերի պետական աջակցություն,
-
հիփոթեքային վարկի առավել երկարաճամկետ տրամադրում,
-
Կարիքավոր հատվածի համար բնակարանների տրամադրման ծրագիր ներդնել և իրականացնել. գնահատելով արդյունքները:
Առողջապահություն
Առողջապահության համակարգի գործունեության բարելավումը բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելը յուրաքանչյուր պետության կարևորագույն նպատակներից մեկն է, քանի որ առողջ բնակչությունը պետության զարգացման երաշքիքն է:
Առողջապահության համակարգի գործունեության ուղիներն են՝
-
մարմինների փոխհամագործակցությունը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնական և մարզային մակարդակներում արդյունավետ կառավարման,
-
ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործումը,
-
հանրային առողջապահության ծառայությունների կատարելագործումը,
-
մասնագիտական որակավորման շարունակական բարձրացման և այլ ուղղություններով կյանքի կոչելու բնակչության առողջությանն առնչվող ռազմավարական ծրագրերի իրականացումը,
-
համակարգի արդիականացմանն ու բնակչության առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
-
բժշկական սպասարկման մատչելիության ապահովումը,
-
բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անվճար բժշկական օգնության ցուցաբերումը
-
բնակչության վստահության և գոհունակության բարձրացումը,
-
դեղամիջոցների մատչելիություն:
Տրանսպորտ
Օդային տրանսպորտ- Այստեղ մի շարք խնդիրներ ենք արձանագրել՝
-
Ուղևորափոխադրման ծախսերի բարձր գները,
-
Ճանապարհային ցանցի սահմանափակվածությունը,
-
Ուղիղ չվերթնրի բացարձակ սակավությունը,
-
Թռիչքի անհարմար ժամանակացույցները,
-
Մուտքի և ելքի արտոնագրերի տուրքերը:
Անհրաժեշտ է, որպեսզի
-
Ստեղծվի բաց քաղաքականություն օդային տրանսպորտեւմ,
-
Ավելացնել օդային փոխադրողների որակը,
-
Խրախուսել, արտոնություններ տրամադրել տեղական ավիաընկերությունների, որպեսզի մեծանա այդպիսի ընկերությւոններ ստեղծելու գրավչությունը,
-
Առողջ մրցակցության վրա հիմնել շուկան,
-
Ավելացնել ցանցը:
Վերգետնյա տրանսպորտ
-
Անհարմար ճանապարհներ՝ լի ոլորաններով,
-
Ոչ բարեկարգ ճանապարհներ,
-
Շրջանցող ճանապարհների սակավություն,
-
Երկաթուղային ճանապարհների սակավություն,
-
Քաղաքային և միջքաղաքային հասարակական անմխիթար, չհամակարգված վիճակը,
-
Ոչ ժամանակակի, անսարք, անվտանգության չափանիշներին չհամապատասխող տրանսպորտային միջոցները,
-
Չհամակարգված երթևեկության ընթացքը, ծանրաբեռնվածությունը Երևանում, երթևեկության կանոնների մշտական խախտումները և հնչող ազդանշանները
-
Առավել անվտանգ և էկոլnգիապես մաքուր տրանuպորտը՝ մետրnն, որպես քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը կրճատnղ՝ ստեղծման պպահից չի զարգացել Երևանnւմ,
-
Բնությանը հասցված վնասները:
Անհրաժետ է իրականացնել՝
-
Շրջանցող ճանապարհների կառուցում, ոլորանների կրճատnում,
-
Ճանապարհների բարեկարգում,
-
Երկաթուղային տրանսպորտի ներպետական և միջազգային ցանցի ընդլայնում,
-
Քաղաքային, միջքաղաքային տրանսպորտային միջոցների փոխարինում նոր տրանսպորտային միջոցներով,
-
Երթևեկության ծանրաբեռնվածության թեթևացման համար ծրագրի մշակում և իրականացում:
Քաղաքաշինություն
Հիմնախնդիրներ՝
-
Օրենսդրական դաշտի բացեր,
-
Ինքնակամ շինարարություն, ոլորտի օրենսդրական դաշտի անկատարություն,
-
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ոչ հստակություն,
-
Ոչ արդյունավետ վարչարարություն:
Անհրաժեշտ է
-
Հստակեցնել օրենսդրական դաշտը,
-
Վերանայել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակը, վերաբաշխել առավել համակարգված ձևով վերջիններիս միջև,
-
Վերահսկող կազմակերպությունների զարգացում:
Շրջակա միջավայրի պաշտպանություն
Շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությունը կարծես թե չի կիրառվում ՀՀ-ում, ինչի հետևանքով բնության կրած վնասները հանգեցնում են քաղաքացիների անօտարելի իրավունքների ոտնահարմանը: Մարդիկ հնարավորություն չունեն խմելու մաքուր ջուր, շնչելու մաքուր օդ: Այս ամենը հանգեցնում է բնակչության հիվանդությունների աճին և մահացության թվերի բարձրացմանը:
Շրջակա միջավայրի հիմնախնդիրներն են՝
-
Պետական էկոլոգիական և բնապահպանական կառավարման մարմինների կողմից արդյունավետ կառավարման բացակայություն,
-
Ավոտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով արտանետած վնասակար նյութերը,
-
Քաղաքներում խիտ շինարարության հետևանքով առաջացած արհեստական փոշին,
-
Կանաչ տարածքների/անտառների ոչնչացումը, ապօրինի ծառահատումը,
-
Անտառային հրդեհները:
Այս խնդիրների լուծման արդյունքը կլինի շրջակա միջավայրի գործոնների հետ կապված հիվանդության և մահացության նվազումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը: Մեր գործունեության ուղիները՝
-
Մաքրման կայաններ տեղադրող կազմակերպությունների հիմնում և հարկային արտոնությունների տրամադրում,
-
Պետական էկոլոգիական փորձաքննությունների ինստիտուտի վերականգնում,
-
Շրջակա միջավայրի պահպանության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար տուրքերից ազատում,
-
Թափոնների վերամշակման ոլորտի զարգացում,
-
Թափոնների վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններին հարկային արտոնությունների տրամադրում,
-
Ապօրինի աղբավայրերի վերացում,
-
Բնապահպանական կրթության զարգացում դպրոցներւմ,
-
Բնությանն հասցված վնասների համար ուգանքների սահմանաչափերի մեծացում:
Սփյուռք
Սփյուռքը Հայաստանի տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացման գործում իր ուրույն տեղն է զբաղեցնում:
Հայրենիք և սփյուռք հարաբերություններում առանձնահատուկ կարևորությունն ունի տնտեսական ոլորտը։
Կարևորելով սփյուռքի դերը, որպես կամուրջ մեր երկրի զարգացման գործում նախատեսում ենք՝
-
Վերականգնել Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ սփյուռքի վստահությունը, ներդրումների առավել անհրաժեշտ ծավալներ ներգրավվել՝ նպատակային գերակայություններին համապատասխան,
-
Մեծացնել ներդրումային միջավայրը ոչ ռեզիդենտ հայության համար, նոր հնարավորություններ և արտոնություններ, մրցակցային պայմաններ սահմանել ներդրումների համար,
-
Զարգացնել մտավոր ենթակառուցվածքների ներդրումային միջավայրը, ստեղծել Հայկական կազմակերպությունների մասնաճյուղերը արտասահմանյան ընկերություններում սփյուռքի օգնությամբ
-
Զարգացնել շուկայական ենթակառուցվածքների ներդրումային միջավայրը,
-
Նպաստել հայության միաբանմանը, փոխգործակցությանն ու հայապահպանությանը,
-
Զարգացնել առողջապահության ոլորտում նորարարությունների ներգրավմանը,
-
Զարգացնել գյուղական համայնքների սոցիալ-մշակութային ենթակառուցվածքների վերականգմանը, ճանապարհաշինությանը և ջրամատակարարմանը, գյուղատնտեսական արտադրությանն ուղղված նախագծերի իրականացմանը և սփյուռքի դրանց մասնակցության խթանմանը,
-
Կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ոլորտին մասնակից դարձնել սփյուռքահայությանն ու իրականացնել նորարարություններ ՀՀ-ում:
-
Հայկական արտադրանք թղարկող ընկերությունների գլոբալ ճանաչմանն ու առաջխաղացման ծրագրեր իրականացնել:
Զբոսաշրջություն
Զբոսաշրջությունը սոցիալ-տնտեսական կարևորագույն նշանակություն ունի երկրի զարգացման համար, այն պետք է դառնա մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջատար ուղղություններից մեկը, քանի որ այն կկրճատի գործազրկությունը: Այն երկրի ճանաչելիության բարձրացման, տնտեսական ծառայությունների արտահանման, դրամական հոսքեր ներգրավելու արդյունավետ գործիք է: Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանները, հարուստ բնաշխարհը, լեռները, գետերը, բուժիչ աղբյուրները, բուսական աշխարհը, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգությունը այն հիմնաքարերն են, որոնց համաձայն ոլորտի զարգացման բնագավառում ունի հսկայական ռեսուրսներ:
Ոլորտի հիմախնդիրները՝
-
Էկո և ագրոզբոսաշրջության
-
Տրանսպորտ, օդային ուղևորափոխադրման բարձր գներ,
-
Ուղիղ չվերթների սակավություն,
-
Թռիչքի անհարմար ժամանակացույցներ,
-
Զբոսաշրջիկների առողջության և անվտանգության պահպանումը,
-
Շրջակա միջավայրի աղտոտվածությունը,,
-
Զբոսաշրջային ենթակառուցվածքների կենտրոնացում,
-
Ոլորտի ներդրումների պակասը,
-
Քաղաքական, տնտեսական անկայունությունը և տարածաշրջանային լարվածություն,
-
Հասարակական զուգարանների սակավություն,
-
Լեզվական քնդիրներ, ճանապարհային ուղենիշերին՝ այլ լեզուների բացակայություն:
Նպատակներ՝
-
Կառուցել ոլորանները կրճատող կամուրջներ և շրջանցող ճանապարհներ,
-
Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկաթուղային տրանսպորտի կառուցում,
-
Ենթակառուցվածքների պակենտրոնացում,
-
անգլերեն ուղենիշներ ավելացնել ճանապարհներին և հասարակական տրանսպորտի
-
Հայաստանի տրանսպորտային համակարգի և մուտքի ու ելքի ընթացակարգերի բարելավում,
-
զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում և զարգացում,
-
Զբոսաշրջային կազմակերպություններիի գործունեությանը աջակցություն,
-
Ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացում, պահանջարկին համապատասխանող մասնագետների պատրաստում և վերապատրաստում,
-
Ոլորտի զարգացման համակարգի կատարելագործում, որպեսզի Հայաստանի քաղաքացիների զբաղվածության ավելանա, պետության և նրա քաղաքացիների եկամուտը աճի, միջազգային կապերի զարգանան, պահպանվեն զբոսաշրջային ռեսուրսները և Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը և բնությունը:
Ժողովրդավարական ինստիտուտների կայացում
Ժողովրդավարական իստիտուտների կայացման համար անհրաժեշտություն ենք տեսնում վարքաբանական և արժեքային մակարդակում փոփոխությունների:
Անգամ ներկայիս ժամանակաշրջանում ժողովրդավարական անցումների փորձը ցույց տվեց, որ ժողովրդավարությունը ձևական է հռչակված, ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը ոչ ամբողջական է:
Հիմնախնդիրները՝
-
Քաղաքացական թույլ ներկայացուցչությունը կառավարման գործընթացներին,
-
Քաղաքական գործընթացներին բացի ընտրական քվեարկությունից, այլ ձևաչափով մասնակցության բացակայություն,
-
Քաղաքական մասնակցության ցածր մակարդակը,
-
Պետության պաշտոնատար անձանց կողմից օրենքների հաճախակի խախտումները,
-
Ընտրությունների կասկածելի լեգիտիմությունը,
-
Պետական ինստիտnւտների նկատմամբ հասարակnւթյան վստահnւթյան լրիվ բացակայությունը,
-
Պետության կայnւն ցածր ինստիտnւցիոնալ արդյունավետnւթյունը:
Նշված խնդիրների համար անհրաժեշտ է՝
-
ժողովրդավարական համախըմբում,
-
Քաղաքական ուժերի միջև համակարտությունների բացառում, լեգիտիմ համաձայնագրերի շարքի սահմանում,
-
Ընտրական գործընթացներին քաղաքացիական վերահսկողության մակարդակի բարձրացում,
-
Հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ քաղաքացիական նախաձեռնություններին ուղղված ծրագրերի անցկացում,
-
Իրավագիտակցության մակարդակի բարձրացում:
Տեղեկատվական անվտանգություն
Տեղեկատվական անվտանգությունը մեր երկրում մարդու և պետության շահերի պաշտպանությունն է այնպիսի բացասական ազդեցություններից, որոնք խախտում են մարդու և պետության տեղեկատվության ամբողջականությունը, հասանելիությունը, գաղտնիությունը:
Պատերազմական շրջանում մեր պետությունը բախվեց այնպիսի տեղեկատվական հակամարտության և ագրեսիայի, ինչպիսին են պետական կառույցների կայքերի, էթնիկ հայերի սոցիալական ցանցերի դեմ ուղղված:
Հիմնախնդիրներ՝
-
քարոզչական և հակաքարոզչական ազդեցության մեխանիզմները
-
զանգվածային լրագրության,
-
տեղեկատվական հոսքերի հետ կապված խնդիրների,
-
միջնակարգ, բարձրագույն կրթության բացը տվյալ ոլորտում,
-
Քաղաքացիական իրազեկման կենտրոնների, մարմինների բացակայությունը,
-
Հանրային իրազեկման և անվտանգության կենտրոնների բացակայություն,
Իրականացվող գործողությունները՝
-
Փորձագիտական վերլուծության ենթարկել ոլորտը,
-
Փորձի փոխանակում ոլորտում առաջատար պետությունների հետ,
-
Ներքին քարոզչական և հակաքարոզչական կազմակերպությունների վերահսկողություն, աշխատանքների համակարգում,
-
Տեղեկատվական մարմինների կատարելագործում,
-
Տեղեկատվական անվտանգ միջոցների զարգացում,
-
Ապակառուցողական արտասահմանյան հոսքերից անվտանգության ապահովում,
-
Կիբեռանվտանգության զարգացում:
Առաջատար տեխնոլոգիաներ
Այս ոլորտում հիմնական ներդրումը կրթության և գիտության մեջ է պահանջվում: Մեր հայրենակիցների բարձր մտավոր ներուժը կարող է խթան հանդիսանալ ոլորտի զարգացման և բարձր մակարդակի ապահովման մեջ, ինչը տարածաշրջանում կստեղծի ոչ միայն առաջատար, այլ նաև հզոր դիրքեր:
-
Զարգացնել տեխնիկական կրթությունը,
-
Պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ,
-
Տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում,
-
Ներգրավվել ներդրումներ,
-
Ծառայությունների արտահանման ուղիներ գծել,
-
Ներկայացնել համակարգված կրթական ծրագիր, պարտադիր դարձնելով առաջատար տեխնոլոգիական կրթությունը ՀՀ-ում,
-
Կադրերի պատրաստման և վերապատրաստման առնչվող խնդիրները,
-
Ենթակառուցվածքների ոչ բավարար լինելը,
-
Տարածաշրջանում երկրի զարգացումանն ուղղված միջոցառումների շարունակական իրականացում,
-
Ձեռնարկատիրական մշակույթի սերմանում,
-
Հավելյալ տնտեuական ակտիվության ստեղծnւմ,
-
Նոր որակի առաջնորդների և ձեռներեցների պատրաստում:
Ռոբոտաշինություն
Այս ոլորտում մենք կարող ենք մեր դիրքերը ամրապնդել և առաջ տանել շնորհիվ մեր հզոր մարդկային կապիտալի ներուժի: Վերիջին պատերազմը մեզ ապացուցեց, որ տվյալ ոլորտի զարգացումը գերակայություն է և ամեն ինչ անհրաժեշտ է անել որպեսզի ոլորտը զարգանա:
Անհրաժեշտ է
-
Ինժեներա-ճարտարապետական կրթության զարգացոում,
-
Միջնակարգ կրթության ծրագրերում ինժեներա-ճարտարապետական առարկայի պարտադիր ներռում,
-
Որակյալ կադրերի պատրաստում, վերապատրաստում,
-
Արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ համագործակցություն, փորձի փոխանակում,
-
Կրթաթոշակներ տրամադրող ծրագրերի մշակում և իրականացում,
-
երկրում տեխնոլոգիական կազմակերպությունների ցանցի զարգացում,
-
Ռազմական ոլորտի զարգացում,
-
Բաց ներդրումային դաշտ սահմանել ոլորրտի զարգացման համար:
Սպորտ
Հասարակության առողջության բարձր մակարդակը ապահովելու, աշխատունակության և գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացմանը նպաստելու, ինչպես նաև բնակչության երկարակեցության ապահովման, դրա հիման վրա աշխատունակության տարիքի երկարացնելու նպատակով կարևորում ենք սպորտի զարգացումը և դրան ուղղված ծրագրերի իրականացումը ՀՀ-ում:
Մեր նպատակները՝
-
Մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում ֆիզիկական դաստիարակության խորացում, զարգացում,
-
Սպորտային վարպետության աճի և զարգացման գրանցում,
-
Բարձր նվաճումների գրանցում միջազգային մրցույթներում,
-
Գործատուներին խրախուսում, ովքեր իրենց աշխատակիցների առողջ ապրելակերպն ապահովելու համար կստեղծեն սպորտով զբաղվելու նպաստավոր պայմաններ, երաշխիքներ` մարզասրահներ հաճախելու աբոնեմենտներ տրամադրելու, սպորտային կորպորատիվ միջոցառումների կազմակերպելու ձևով և այլն,
-
Պետական սուբսիդիաների տրամադրում համայնքային կամ մարզային կառավարման մարմիններին, որոն կներկայացնեն սպորտի զարգամանն ուղղված ծրագրեր,
-
ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում սպորտային հրապարակների կառուցում, զանգվածային սպորտի մեկնարկում,
-
Մտավոր աշխատունակության, ուշադրության, օպերատիվ մտածողության զարգացում: