Բովանդակություն
Պրեամբուլա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2
Հայաստանի Հանրապետության սահմանադրական մոդելի հայեցակարգային հիմունքներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4
Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի հայեցակարգային հիմունքներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․9
Հայաստանի Հանրապետության անվտանգության և արտաքին հարաբերությունների հայեցակարգային հիմունքներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․12
Հայաստանի Հանրապետության սոցիալական համակարգի հայեցակարգային հիմունքներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․17
Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի հայեցակարգային հիմունքներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․20
Հայաստանի Հանրապետության հոգևոր-մշակութային համակարգի հայեցակարգային հիմունքներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․23
<<ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՊՐԵԱՄԲՈՒԼԱ
20-րդ դարի վերջին տասնամյակում Խորհրդային Միության փլուզման արդյունքում ձևավորվեց նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, որը ծայրահեղ կարճ ժամանակահատվածում կանգնած էր սահմանափակակ ժամկետներում որակապես նոր պետականություն ստեղծելու մարտահրավերի առջև: Բնականաբար մեր երկրում օբյեկտիվորեն բացակայում էին նոր պետականության ստեղծման վերաբերյալ հիմնարար և համապարփակ գիտելիքներն ու փորձը, որի արդյունքում հայոց պետության և իրավական համակարգի ձևավորման գործընթացը չիմաստավորվեց, չուսումնասիրվեցին պետության և իրավական համակարգի հիմնարար հայեցակարգային հիմքերը, և պետական շինարարության գործընթացը առանց որակականության հստակ չափանիշների մղվեց ինքնահոսի և անորոշության ռեժիմ: Այդ պարագայում հնարավոր չեղավ ստեղծել համարժեք սահմանադրաիրավական համակարգ, իսկ նոր ձևավորված պետական ինստիտուտները չկարողացան հստակորեն իրականացնել իրենց գործառույթները և շեղվեցին իրենց գործառական առաքելությունից: Հետևանքը եղավ այն, որ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը չկարողացավ դրսևորել երկիրը կառավարելու փաստացի ունակություն, ինստիտուցիոնալից անցավ անձնավորված հարթություն, որի արդյունքում մեր երկրում հուղարկավորեցին պետության և հասարակության ժողովրդավարական ինստիտուտները, ժողովուրդը դադարեց լինել բարձրագույն իշխանության իմանենտ կրողը և վերածվեց ֆիզիկական սպառողի, քաղաքական կուսակցությունների մեծ մասը վերածվեց քայքայիչ քաղաքական աղանդների, արդարադատության համակարգը վերածվեց պետության պատժիչ մահակի, իսկ տնտեսական համակարգը քաղաքացիների երջանիկ լինելու բնական իրավունքը երաշխավորող կառուցակարգ դառնալու փոխարեն վերածվեց սոցիալական բևեռացման, ատելության ու անհանդուրժողականության գործիքի:
Վերը շարադրվածի տրամաբանական և փաստացի հետևանքը եղավ Երկրին պատուհասած աղետը, որի արդյունքում սպանդի ենթարկվեց մի ամբողջ մատաղ սերունդ, խեղվեցին բազմահազար կյանքեր ու ճակատագրեր, կորցրեցինք նվիրական հայրենիքի զգալի մասը և կանգնեցինք գոյութենական վտանգի առջև:
Վերոգրյալից ելնելով՝ §Ուժը հայրենյաց¦ կուսակցությունը եկել է այն համոզման, որ
-
համազգային մտավոր ներուժի համախմբման բացակայության պարագայում անխուսափելի է պետության ձևախեղումը,
-
ներկայում իշխանության ղեկին գտնվող երիտասարդ և փորձառություն չունեցող գործիչները քաջություն չունեն խոստովանելու պետության կառավարման իրենց անունակությունը, ինչպես նաև չեն գիտակցում ընթացող գործընթացների խորությունը և դրանց համար համարժեք պատասխանատվությունը:
«Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնական առաքելությունը համայն աշխարհի հայության, նրանց հավաքական մտքի համախմբման միջոցով անվտանգ, հզոր, զարգացման կայուն ուղի բռնած և բարեկեցիկ պետության ստեղծումն է, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները իրական բարձրագույն արժեք են, իսկ պետությունը՝ միջազգային իրավունքի իրական և լիիրավ սուբյեկտ և համաշխարհային քաղաքակրթության ձևավորման առանցքային մասնակից:
1․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ։
Ցանկացած պետության հայեցակարգային մոդելը սահմանվում է Սահմանադրությամբ, որի բացառիկ իրավատերը համարվում է ժողովուրդը: ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո մեր երկրի 1995 թ. Սահմանադրությունը (2005 թ. և 2015 թ. խմբագրությամբ) հիմնականում եղել է տարբեր եվրոպական և եվրասիական երկրների սահմանադրություններից կատարված ծաղկաքաղ, որի արդյունքում մեր պետությունն ընթացել է ինքնաձևավորման, ինքնակայացման և ինքնահոսի ռեժիմով, առանց ուղղորդված պետականության կերտման։ Արդյունքում հստակ ու միանշանակ չի սահմանվել §Հայոց աշխարհի¦ և §homo armenicus¦-ի (գլոբալ հայի) հայեցակարգային սահմանադրական հիմքերը, որի բացակայության պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Հայոց աշխարհի մտավոր ներուժի համախմբումը և այնպիսի հզոր պետության կերտումը, որը կարողանար դիմագրավել գլոբալ մարտահրավերներին: Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ կանգնած է իր ինքնությունը կորցնելու գոյութենական սպառնալիքի առջև:
Ելնելով վերոգրյալից՝ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունն առաջարկում է հայոց պետականության հետևյալ հայեցակարգային հիմնադրույթները.
-
Ազգի հայրերի ինստիտուտի ձևավորում և ներդրում: Մեր երկրի ձախողումների հիմնական պատճառներից մեկը եղել է պետականության կերտման ուղղված ազգի հավաքական մտքի համախմբման անունակությունը: Որպես հետևանք, պետական իշխանության ղեկին հայտնվել են այնպիսի անձինք, որոնք չեն ունեցել պետության և իրավունքի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
Այդ պատճառով անհրաժեշտ է ձևավորել և օժտված, հասարակության մեջ վայելող կազմված իրական , որն էական ազդեցություն կունենա պետական իշխանութան մարմինների ինչպես ձևավորման, այնպես էլ նրանց կողմից ընդունվող որոշումների որակի վրա: Այն միաժամանակ §անվտանգության բարձիկի¦ յուրօրինակ դեր կկատարի հետագայում արևմուտքից ներմուծվող տարաբնույթ գունավոր հեղափոխությունների հորձանուտից երկիրը զերծ պահելու համար:
-
Անհրաժեշտ է ընդունել որակապես նոր Սահմանադրություն, որը կապահովի Ինքնահոսի պետության մոդելից անցումը ազգային պետության մոդելին:
-
Նոր Սահմանադրությունը պետք է լինի բացառապես բնական իրավունքի տրամաբանական հարթությունում, որը հստակ կապահովի բոլոր իրերի իրական էությունն ու դրանց աստիճանակարգումը՝ բնական օրինաչափությունների տիրույթում: Երկրի գործող Սահմանադրությունը չի ապահովում սահմանադրական օբյեկտների աստիճանակարգը, համաձայն որի՝ առաջին տեղում պետությունն է (ՀՀ Սահմ 1-ին հոդված՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է), երկրորդ տեղում ժողովուրդն է (ՀՀ Սահմ. 2-րդ հոդվ.՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին) երրորդում՝ մարդը (ՀՀ Սահմ. 3-րդ հոդվ.՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է): Միաժամանակ սահմանադրական դատարանին իրավունք է վերապահված որոշելու ժողովրդի կամահայտնության համապատասխանությունը Սահմանադրությանը (հոդվ․168), ինչն անթույլատրելի է:
-
ՈՒժը հայրենյաց¦կուսակցությունն առաջարկում է սահմանադրական օբյեկտների հայնպիսի աստիճանակարգ, որը բխում է մարդու ծագումնաբանությունից և իրերի բնական տրամաբանությունից՝ Արարիչ-մարդ-ժողովուրդ-պետություն:
Այս մոտեցումը կապահովի սահմանադրական բոլոր օբյեկտների (Արարիչ, մարդ, ընտանիք, կրոն, հասարակություն, պետություն, իշխանություն, իրավունքներ, ազատություններ, պարտականություններ և այլն)
-
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցություն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրել §homo armenicus¦-ի, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինստիտուտը՝ խարսխված համամարդկային և համազգային արժեհամակարգի վրա, որը կապահովի գլոբալ հայի հավաքական կերպարը և կդառնա պետական իշխանության համար ուղենիշ:
-
omo armenicus¦-ի ինստիտուտի սահմանադրաիրավական ամրագրման բացակայության պատճառով ներկայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել ընթացիկ իշխանությունների համար ցանկացած անպատասխանատու փորձարարություն իրականացնել ժողովրդի նկատմամբ, ինչի արդյունքում կանգնած ենք հայկական ինքնության կորստի սպառնալիքի առաջ:
Այդ առումով §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը §homo armenicus¦-ի սահմանադրական մոդելի ամրագրման հիմքում առաջարկում է դնել արարչագործական ծագումնաբանությամբ հայ մարդուն, որը պետք է լինի Արարչի նմանակ, հայրենասեր, համարձակ, հավատարիմ, հոգատար և հաղորդ: ՀՀ քաղաքացու Նշված հատկանիշները պետք է տառացի ամրագրվեն ՀՀ Սահմանադրության մեջ, իսկ այդ հատկանիշների կերտումը պետք է երկրի հիմնական օրենքով հռչակվի որպես իշխանության թիվ մեկ պարտականություն։
-
Պետության պարտականություն պետք է հռչակվի նաև քաղաքականապես գրագետ հասարակության կերտումը, հասարակություն, որի բոլոր անդամները տարրական և նվազագույն գիտելիքներ ունենան պետության և իրավուքնի վերաբերյալ։
-
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը նոր Սահմանադրության մեջ անհրաժեշտ է համարում հստակեցնել ազգ, ժողովուրդ, հասարակություն և բնակչություն եզրույթներ սահմանադրաիրավական բովանդակությունը։ Այն կհստակեցնի բարձրագույն իշխանության կրողին, ինչն էլ հնարավորություն կընձեռի պետականության դեմ ցանկացած ոտնձգության տալ համարժեք իրավական գնահատական և դրա կանխման ուղղությամբ կիրառել համապատասխան իրավական միջոցներ:
-
Իշխանությունների տարանջատման համակարգում անհրաժեշտ է հստակեցնել և հավասարակշռել պետական իշխանության մարմինների փոխադարձ զսպումների, հակակշիռների կառուցակարգերը: Մասնավորապես պետական կամ տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնի լիազորությունը տրամաբանորեն պետք է բխի նրա գործառույթից: Այսինքն, անհրաժեշտ է Սահմանադրությամբ սրբագրել և հստակացնել պետական և տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնի գործառական առաքելությունը և դրա իրականացման համար անհրաժեշտ իրավասությունը: Մասնավորապես այս հանգամանքը չգիտակցելու կամ անտեսելու արդյունքում գործող Սահմանադրությամբ ամբողջությամբ խեղաթյուրվել է Հանրապետության Նախագահի ինստիտուտը, այն դարձնելով ամորֆ և անորոշ պետական մարմին, իսկ Վարչապետին ամրագրվել են գործառույթներ, որոնք բնորոշ են բացարձակ միապետին:
-
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը անհրաժեշտ է համարում ՀՀ նոր Սահմանադրությամբ վերադառնալ կիսանախագահական կառավարման ձևին, որը հնարավորություն կընձեռի հստակեցնել Հանրապետության Նախագահի ինստիտուտի գործառական առաքելությունը և պետության արդյունավետ կառավարումը: Վերջինս Սահմանադրությամբ պետք է հնարավորություն ստանա իրականացնել իր հիմնական գործառական առաքելությունը. այն է՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունը, պետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումը: Միաժամանակ, անհրաժեշտ է հիմնական օրենքում հստակորեն ամրագրել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև առանձին բարձրաստիճան պաշտոնատար անձանց սահմանադրական պատասխանատվությունը երկրի անվտանգության ապահովման համար: Մասնավորապես, անհրաժեշտ է պատասխանատվության լուրջ միջոցներ սահմանել Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրից շեղվելու և այն չիրականացնելու համար։
-
Նոր պետության կառույցի և Իրավական համակարգի կերտմանը զուգահեռ անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել հասարակության քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման ազգային ծրագիր, որը թույլ չի տա մեր պետության մեջ իշխանության անցումը տգետներին, խեղկատակներին և դուրսպրծուկներին:
2․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ։
1․ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ էապես խախտված է քաղաքական համակարգի հավասարակշռությունը և աստիճանակարգը: Մասնավորապես պետական իշխանության մարմիններին տրված լիազորությունների լույսի ներքո բացարձակապես սահմանափակված են ժողովրդին, այսինքն սոցիումին պատկանող բարձրագույն իշխանության իրականացման կառուցակարգերը: Այսպես, գործող Սահմանադրությամբ ժողովրդաիշխանության իրականացման ձևեր են հանդիսանում ընդամենը ազատ ընտրությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, ինչպես նաև հանրաքվեն (հոդվ․ 2):
-
ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը անհրաժեշտ է համարում Սահմանադրության մեջ հստակեցնել ժողովրդաիշխանության ինստիտուտի իրացման կառուցակարգերը: Մասնավորեպես անհրաժեշտ է ժողովրդին պատկանող բարձրագույն իշխանության իրականացման կառուցակարգերը հավասարակշռել քաղաքական ինստիտուտների (Նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն, դատական իշխանություն, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններ) լիազորությունների հետ, ինչը հնարավորություն կտա ժողովրդի կողմից իշխանության իրականացման կառուցակարգերը ընդլայնելով՝ արդյունավետորեն հակակշռել պետական իշխանության կամայականություններին: Մասնավորապես, պետք է ժոովրդին Սահմանադրությամբ վերապահվի իշխանության կողմից բռնությանը դիմադրելու, ինչպես նաև ապիկար իշխանությունների լիազորությունները վաղակերպ դադարեցնելու և վերջիններիս քաղաքական պատասխանատվության ենթարկելու իրավունք: §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը միաժամանակ գտնում է, պետական իշխանության մարմինների միակ հակակշռողն ու զսպողը ժողովուրդն է որն անկախ իր փաստացի վիճակից ու արժանիքներից ի վերուստ բնությունից օժտված է բարձրագույն իշխանության իմանենտ իրավունքով։
-
․ Անկախ պետականության էվոլյուցիան ցույց տվեց, որ պետության համարժեք մոդելի բացակայությունը իշխանությանը հնարավորություն տվեց ինստիտուցիոնալ համակարգից վերածվել խիստ անհատականացված կառույցի՝ մարդ-պետության կամ մարդ-կուսակցության ձևաչափով, և երկրի ճակատագրական խնդիրների լուծումը վերապահվեց անհատների հայեցողությանը, որոնք այնքան էլ աչքի չընկան իրենց մտավոր ունակություններով ու իմաստությամբ, ինչն էլ հանգեցրեց այսօրվա անմխիթար իրավիճակին: Այն առավել զգացնել տվեց իրեն մեր օրերում, երբ երկրի վարչապետը միանձնյա փորձում է սեփական տեսլականով լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։
Այդ առումով §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունն անհրաժեշտ է համարում բարեփոխել քաղաքական կուսակցություններին վերաբերող օրենսդրությունն այն առումով, որ վերջիններս ձևավորվեն ոչ թե կուսակցության անդամների ընդհանուր խմբային շահերն իրացնելու նպատակով, այլ գաղափարական ընդհանրությունների հիման վրա:
3․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ կուսակցաշինությունը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է: Դրա հիմքը գաղափարախոսությունն է: Մասնավորապես, յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է ունենալ համարժեք մտավոր ներուժ, որպեսզի ունակ լինի վերլուծել նախորդ և ընթացիկ իշխանությունների ձախողումների հետագիծը և առաջարկել դրա լուծման կառուցակարգեր: Կուսակցությունը պարտավոր է այնպիսի բանիմացություն ունենալ, որպեսզի չիրականացնի կեղծ կուսակցական գործունեություն և քաղաքական համակարգի մյուս տարրերի հետ գործի առանց գործառական պատասխանատվության: Կուսակցությունների մրցավազքը պետք է հենվի ոչ թե քաղաքական տեխնոլոգիաների ծրագրի, այլ գաղափարախոսական հայեցակարգերի վրա: Ներկայում բոլոր կուսակցությունների խնդիրը հայեցակարգի բացակայությունն է, որի արդյունքում վերջիններիս գործունեության մեջ ամեն ինչ դառնում է ինքնանպատակ:
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ կուսակցության գործունեությունը չպետք է լինի մի խումբ առերևույթ անբիծ և փորձառու անձանց անպատասխանատու փորձարարություն, իսկ գործունեությունը կրի լոզունգային բնույթ: Այն պարտավոր է հստակ ձևակերպել իշխանությունների գործառական սխալները և հստակ պետք է սահմանի, թե պետականությունը ինչ հունով պետք է ընթանա: Եթե կուսակցությունը չկարողացավ հիմնարար վերլուծությամբ վեր հանել մեր պետականության տարբերությունն ու որակը, ապա նրա գործունեությունը առարկայական չի լինի, և չի կարող հիմնավորել, թե հատկապես ինչու պետք է հենց իր ետևից գնա ժողովուրդը:
3․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Պետության արտաքին հարաբերությունների ու անվտանգության որակականությունը մեր օրերում ցավոք չափվում է երկրի ղեկավարի կամ պետության այս կամ այն գերատեսչության ղեկավարի վարած բանակցություններով կամ զինված ուժերի առերևույթ մարտունակությամբ: Մինչդեռ այդ ամենը լոկ անվտանգության օպերացիոն բաղադրիչներն են:
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ պետության անվտանգությունը սկսվում է հայեցակարգային և իրավական անվտանգությունից, որի վրա պետք է խարսխվի օպերացիոն անվտանգությունը: Մասնավորապես պետական իշխանությունը պարտավոր է համակարգային և հիմնարար մակարդակով պատասխանել հետևյալ հարցադրումներին, որոնց պատասխանիով էլ պայմանավորված կլինի մեր երկրի անվտանգության մակարդակը․
-
Ի՞նչ իրավական համակարգ ենք առաջարկում, որպեսզի պետականության գաղափարը չվերածվի կեղծ կատեգորիայի, չդառնա առարկայազուրկ, և ապահովի համընդհանուր պատասխանատվություն ժողովրդի, միջազգային հանրության և համաշխարհային քաղաքակրթության առջև:
-
Ո՞վ և ի՞նչ չափանիշներով պետք է ձևակերպի և որոշի պետության անվտանգությունը՝ Նախագա՞հը, վարչապե՞տը, Ազգային ժողո՞վը, Անվտանգության խորհու՞րդը, գլխավոր շտա՞բը, թե՞ Ազգային անվտանգության ծառայությունը:
-
Արդյո՞ք անվտանգություն երևույթը պետք է ունենա սահմանադրական ձևակերպում, և եթե այո, ինչպե՞ս պետք է այն ձևակերպված լինի Սահմանադրության մեջ և ի՞նչ ձևաչափով ու չափանիշային համակարգով, որի բացակայության կամ ոչ միանշանակության պարագայում կունենանք ամենամեծ վտանգի սպառնալիքը, քանի, որ չունենք պետական իշխանության ինստիտուտների համարժեքություն:
-
Արդյո՞ք այսօրվա Ազգային ժողովն ու Կառավարությունը սպառնալիք չեն անվտանգությանը։
-
Արդյո՞ք թույլատրելի է միջազգային քաղաքականության մշակումն ու իրականացումը առանց պետական անվտանգության հետ համակարգային ամբողջականության, և եթե այո, որո՞նք են դրանց զուգամիտման որակականության չափանիշները:
-
Արդյո՞ք պետական իշխանության իրավասու անձը անվտանգության չափանիշների բացակայության պարագայում իրավասու է պետության անունից իրականացնել անվտանգության գործընթաց կամ կառավարել արտաքին և ներքին քաղաքականության վեկտրները:
-
Արդյո՞ք քաղաքական մանիպուլյացիաները, անգրագետ ու ոչ համարժեք թատերական շոուների գեներացումը ԶԼՄ-երում, մեծաքանակ ընտրազանգված ապահովելուն ուղղված քաղաքական տեխնոլոգիաները, դատարկ պոպուլիզմը թույլատրելի են և անվտանգության սպառնալիք չեն հանդիսանում պետության համար:
-
Արդյո՞ք թույլատրելի է, որ կուսակցությունների նախընտրական մրցակցությունը լինի քաղաքական նեղ շահերի սպասարկման, այլ ոչ թե սահմանադրական անվտանգության համակարգի ամենահիմնարար մոդելի ձևակերպման ձևաչափում:
-
Արդյո՞ք թույլատրելի է, որ §Պետական շահը¦ ձևապերպվի միանձնյա, գաղտնի և անվտանգության չափանիշներից դուրս՝ սկսած հողեր հանձնելուց, բուհերի շենքերը վաճառքի հանելուց, գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունները կազմալուծելուց և այլ անթույլատրելի դրսևորումներից, որի հետևանքով պետականությունը ենթարկվում է էռոզիայի, չի կայանում և խեղաթյուրվում է:
-
Ինչպե՞ս է ձևավորվում արտաքին քաղաքականությունը:
-
Արցախի հարցի ոչ ճիշտ հանգուցալուծումը արդյո՞ք անվտանգության համակարգի բացակայության արդյունք չէ:
-
Արդյոք՞ չպետք է լինի պետության և բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից §Անվտանգություն¦ եզրույթի միանշանակ սահմանում և ընկալում, որի բացակայության արդյունքում անվտանգությունը վերածվում է պրիմիտիվ խաղի:
-
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ միջազգային քաղաքականությունը պետք է ամբողջական համապատասխանատվության մեջ գտնվի պետության անվտանգության չափանիշային համակարգի հետ, դրանք պետք է ամրագրվեն բացառապես սահմանադրական նորմերով և պետք է սահմանեն պետության անվտանգությունն ապահովող քաղաքականությունը և դրա հարաբերակցությունը արտաքին աշխարհի հետ ընթացիկ միջազգային իրավունքի ձևաչափում: Մասնավորապես պետության անվտանգության ապահովման ոլորտում սահմանադրական մակարդակում պետք է խստագույնս կարգավորվի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության և դատական համակարգի ներդաշնակ փոխգործակցությունը: Հակառակ պարագայում մենք կունենանք անվտանգության անառարկայություն և պատասխանատվության բացակայություն:
13. Արտաքին հարաբերությունների ոլորտում կենտրոնական խնդիրն անկասկած խիստ պատասխանատու ընկալումն է առ այն, որ անթույլատրելի է առանց պետության գաղափարախոսական և ռազմավարական ուղղվածությունը հասկանալու անձնավորված և անպատասխանատու փորձեր իրականացնել պետական կառույցի, միութենական հարաբերությունների և ռազմավարական համագործակցության աշխարհաքաղաքական դրվածքի նկատմամբ՝ ձևավորելով միութենական և ռազմավարական իրավասուբյեկտության նոր մշակույթ: Հատկապես կարևոր է գիտակցել, որ պետության անկախության ոչ վաղ անցյալի ծիլերը դեռ փխրուն են և պահանջվում է ձևավորել ոչ թե լոկ §իրավիճակային-վստահության¦, այլ պատմական, մշակութաբանական և համասեռության առումով դաշնակցի գոյի նոր, ուրույն մոդել, որը ըմբռնում է և ունի միատեսակ արժեքային համակարգ, որի վրա կառուցվում է արդեն համատեղ գոյը: Վերջինից էլ պետք է բխի կյանքի փուլի կառուցման փոխպայմանավորվածությունը՝ խարսխված ընդհանուր բարոյականության, արժանապատվության և ընդհանուր կենսական տարածության համակարգի վրա, որը պետք է ունենա փոխհարաբերությունների հստակ գործառական մոդել և փոխգործակցության թափանցիկ կանոնակարգ, հաշվի առնելով աշխարհի կտրուկ փոփոխությոնները: Հենց սա է դաշնակից պետությունների էությունն ու բավանդակությունը և գործառական առաքելությունը: Իհարկե, անթույլատրելի է, որպեսզի տարբեր կերպ ընկալվի և մեկնաբանվի §Դաշնակից¦ եզրույթը, եթե բացակայում է այն ընկալումը, որ դա համագործակցության բարձրագույն ձևն է, որն ավելի բարձր է ռազմավարական և առևտրային տարածությունից կամ իրավիճակային դաշինքից: Միաժամանակ անհրաժեշտ է նաև ապահովել այսպես կոչված բազմավեկտրության (որի իրավական ամրագրում չունենալու հանգամանքը կարող է օգտագործվել որպես միութենական ներուժի չարտոնված և անբարեխիղճ օգտագործման գործիք ) միանշանակ ընկալումը:
Սակայն ողջ իրավահավասարության ֆորմալ տեսանկյունից ՌԴ-ն անշուշտ ունի հատուկ գործառական բաղադրիչ՝ հանդես գալ որպես ինտեգրացիոն կենտրոն, որն ապահովում է համագործակցություն բոլոր մակարդակներում և ոլորտներում, ինչպես նաև համատեղ փոխգործակցության ողջ ոլորտի համակարգային ամբողջականությունը: Եվ իհարկե մենք պետք է շատ պատասխանատու վերաբերվենք մեր փաստացի ունակությանը, որպեսզի կարողանանք լիարժեք իրականացնել ընդհանուր ապագայի համատեղ կերտումը: Այս առումով անհրաժեշտ է միանշանակ և պատշաճ խորությամբ տիրապետել գործառույթների և խնդիրների ամբողջ համալիրի օպերացիոն կատարման հմտությանը:
-
§ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է ստանան սահմանադրական ամրագրում և ներկայացվեն ժողովրդին: Միջազգային ճակատագրական փաստաթղթերի ստորագրումը առանց ժողովրդի իմացության (եթե նույնիսկ իրավագիտակցության մակարդակը դեռևս անբավարար է՝ հղումով, որ չէ՞ որ դուք վստահում եք, կամ հետո կբացատրեմ) պետության և դրա սահմանադրական հիմքի դիսֆունկցիայի նշան ու վկայություն է:
4․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ։
Յուրաքանչյուր պետության հիմնական հարստությունը մարդն է: Սոցիալական է համարվում այն պետությունը, որն իր առջև խնդիր է դնում հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության մասին: Նա կոչված է երկրում ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կարող են ապահովել յուրաքանչյուր մարդու համար արժանավայել կյանք:
1․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ թեպետ երկրի գործող Սահմանադրությամբ մարդը հռչակվում է որպես բարձրագույն արժեք (հոդվ․ 3), սակայն ամենազանգվածային կերպով ոտնահարվում է Սահմանադրության հենց այդ դրույթը: Պատճառը խորքային է և գալիս է ոչ միայն երկրի իրավական համակարգի անկատարությունից, այլև պետական իշխանության մարմինների վարած ոչ ճիշտ քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ անկախության տարիներից ի վեր մեր երկրում իրավական համակարգով ամրագրվեց և իշխանությունների վարած քաղաքականությամբ ձևավորվեց սպառողական հասարակություն, որի յուրաքանչյուր անդամի նեղ անձնական գույքային շահը բարձր է համամարդկային և համազգային շահերից:
2․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունն առաջարկում է ձևավորել իրավական այնպիսի հստակ կառուցակարգեր, որոնք մեր հասարակությունը սպառողականից կտեղափոխեն արարման հարթություն: Խնդրի լուծման համար §Ուժը հայրենյաց¦ կուսակցությունն առաջարկում է երկրի հիմնական օրենքի պրեամբուլայում ամրագրել մարդու արարչագործական ծագումնաբանությունը: Հակառակ հարացույցով (պարադիգմա) առաջնորդվելու պարագայում մարդու էությունից աղճատվում է նրա բարոյականությունը և պատասխանատվությունը: Իսկ մարդու մոտ պատասխանատվության զգացման բացակայությունը նրան արարող սուբյեկտից վերածում է սպառող օբյեկտի: Արդյունքում, ժողովրդավարության կեղծ արժեքների լույսի ներքո մատաղ սերունդը ներքաշվում է ամենատարբեր արատավոր երևույթների մեջ: Այդ ամենը ցիցնիկորեն մատուցվում են որպես ժողովրդավարական պետության կողմից ընձեռված ազատություններ:
Մարդու արարչագործական ծագումնաբանության ամրագրումը մեր երկրում կապահովագրի նաև ավանդական ընտանիքի պաշտպանությունը այլասերվածություններից:
3․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը սոցիալական համակարգի հիմքում դնում է բնական ընտանիքի մոդելը, որը դիտարկում է որպես արական և իգական սեռի գիտակցական միություն՝ հիմնված փոխադարձ սիրո և հարգանքի վրա, որն իրականացվում է ճակատագրերի մեկտեղմամբ, համատեղ կենցաղավարությամբ, նպատակ է հետապնդում արարել երեխաներ, դաստիարակել համամարդկային և համազգային արժեքներով և առավել դրականը փոխանցել նրանց:
4․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը հայ ընտանիքը դիտարկում է որպես մարդկության աղբյուր, քանզի միայն աղբյուրին է բնորոշ անաղարտությունն ու մաքրությունը:
5․ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը Հայ աշխարհի ամբողջ էության հիմքում դնում է, հայցեկարգը: Միայն այս առողջ տրամաբանական շղթայի հաջորդականությունը կարող է ապահովել հայոց պետականության հզորությունն ու զարգացումը:
6․ Պետության հայեցակարգային մոդելը պետք է բխի հայ գերդաստանի մոդելից, որումբարոյականության ավանդական նորմերով արժեվորվում են են գերդաստանի բոլոր անդամները՝ սկսած ամենաավագից՝ պապիկից մինչև ամենակրտսերը՝ թոռնիկը կամ ծոռնիկը։ Հենց այս մոդելը հասարակութայն մեջ կապահովի ներդաշնակություն և կայուն զարգացում :
6․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը պետականության հզորացման և զարգացման հիմքում դնում է ոչ կոնֆլիկտային հասարակության մոդելը: Այսինքն, պետությունը պետք է կերտի այնպիսի հասարակություն, որտեղ մարդը մարդուն գայլ չէ, այլ բարեկամ, իսկ հասարակական հարաբերություններում հակամարտությունները պետք է դիտարկվեն որպես նորմայից շեղում և լինեն անթույլատրելի: Մասնավորապես անկոնֆլիկտ հասարակության մեջ չի կարող տեղ ունենալ սոցիալական բևեռվածությունը, անհանդուրժողականությունը, ատելությունը, անտարբերությունն ու սոցիալական անարդարությունը: Մինչդեռ կոնֆլիկտային հասարակության մոդելում դրանք դիտվում են որպես իրավաչափ երևույթներ և իբր ժողովրդավարական հասարակության մեջ որպես ազատության դրսևորում:
7․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը ձեռնամուխ է լինելու սահմանադրական այնպիսի մոդելի ստեղծմանը, որում պետության և հասարակության շահը լինեն մեկտեղված, ամբողջական և համակարգված և որևէ հակասության մեջ չմտնեն միմյանց հետ, հակառակ պարագայում մշտապես մեկը մյուսին կդնեն խղճուկ և անմխիթար վիճակում։
5․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Անկախությունից ի վեր մեր երկրում անընդհատ §բարեփոխվում¦ է հարկային, մաքսային և ֆինանսական ոլորտի օրենսդրությունը, նախկին և ներկա իշխանությունները հպարտանում են օտարերկրյա ներդրումների անվերջանալի հոսքերով, համառ պայքար են մղում կոռուպցիայի դեմ և ապօրինի ձեռք բերված գույքի պետականացման համար, սակայն ժողովրդի մեծամասնության կյանքի որակը շարունակում է մնալ մեղմ ասած անմխիթար վիճակում:
1․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի մոդելի հիմքում դնում է յուրաքանչյուր քաղաքացու երջանկության իրավունքի իրականացումը:
Այստեղ անհրաժեշտ է նկատել, որ «երջանկության» իրավական ամրագրման առարկան ունի տնտեսական բնույթ և նկարագրության մեխանիկա, և հետևաբար «երջանկության տնտեսական մոդելը» պետք է լինի սահմանադրականության առաջնային պայման և առկա լինի: Բնականաբար սրանից հետևում է, որ բարեկեցության և բարեկեցիկ գոյակցության իրավական ամրագրումը առանց տնտեսական համակարգի մատնանշման հնարավոր չէ: Բոլոր մարդկանց խաղաղ և բարեկեցիկ գոյակցության իրավունքի տեքստային հռչակումը միասնական սահմանադրության ներքո առանց տնտեսության բարեկեցության հարակից ինստիտուտների (ձեռնարկատիրության ազատություն, աշխատանքի, հարստության և ավելացված արժեքի բաժանում, շուկայի գործառավորման ազատություն, մասնավոր սեփականություն, մրցակցություն և այլն) չի կարող դիտարկվել որպես սահմանադրական իրավունքների իրական ապահովում:
2 Ուժը հայրենյաց կուսակցությունը հիմնականում շեշտադրում է տնտեսական համակարգում առկա հետևյալ հիմնախնդիրները.
-
Որպես ժամանակակից պետության տնտեսական նպատակ անհրաժեշտ է սահմանադրական մակարդակով տալ “Ընդհանուր բարիքի (բարեկեցության)”, Էկոնոմիկայի պետական հատվածի և պետական ֆինանսների բովանդակության և նշանակության սահմանումը: Ի՞նչ խնդիրներ և նպատակներ պետք է իրականացվեն պետության կողմից, հենվելով էկոնոմիկայի այդ հատվածի վրա:
-
Պետք է իրավական ամրագրում տալ կառավարչական որոշումների (գրանցող մարմինների, ֆինանսական շուկան կարգավորող մարմինների և այլն) համար ձեռնարկատերերի առջև պետության գույքային պատասխանատվության ինստիտուտին:
-
Անհրաժեշտ է սահմանել պետական կարիքների համար գույքի հարկադիր օտարման դեպքում սեփականատերերի կորուստների գույքային հատուցման սահմանները և դրանց սահմանադրաիրավական գնահատականը:
-
Պետք է ձեռնամուխ լինել հանրային իշխանության և գործարարության փոխհարաբերությունների տեսական (իդեալական) սահմանադրաիրավական մոդելի կառուցմանը, ինչպես նաև այնպիսի պրակտիկ հարցերի լուծմանը, ինչպիսիք են հարկերի տնտեսական հիմնավորումը, հարկահավաքման և քաղաքացիական իրավունքի ոլորտներում բարեխղճության սկզբունքի նորմատիվ բովանդակությունը: 3․ Տնտեսական օբյեկտները և բարեկեցությունը պետք է ունենան Արդարության (որպես հիմնական արժեքների իրավական ամրագրման համակարգ, որոնք սահմանում են ժողովրդի և հասարակության ազգային ինքնանույնականացումը) և լեգիտիմության սահմանադրական մետրիկա, որի հիման վրա §Ուժը հայրենյաց¦ կուսակցությունն առաջարկում է պետությանը իրականացնել հետևյալ սկզբունքների սահմանադրական մոնիտորինգը:
-
«Տնտեսությունն իրավունք չունի արդարացի չլինել»:
-
Երկրի սահմանադրությունը չի կարող թույլատրել, որպեսզի պետականությունը և նրա բաղկացուցիչ ենթահամակարգերը կարողանան լինել ոչ արդարացի:
-
Հարստության կուտակման արդարացիությունը պետք է լինի սահմանադրական հիմնարար սկզբունք:
-
Պետությունը և նրա կառավարման համակարգը պետք է լինեն միասնական գործառնական ամբողջականություն
Խնդրի լուծման նպատակով §Ուժը հայրենյաց¦ կուսակցությունն անհրաժեշտ է համարում Սահմանադրության մեջ ամրագրել հարստության կուտակման մշտադիտարկման կառուցակարգերը, ինչն էլ կապահովի արդար հարստության կուտակումը։ Մեր երկրի Սահմանադրության մեջ այդ ինստիտուտի բացակայության հետևանքով ապօրինի ձեռք բերված գույքի պետականացման համար մղվող պայքարն ընթանում է հակասահմանադրական կառուցակարգերով, որը էապես խաթարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները:
4․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ պետությունը տնտեսության մեջ պետք է ունենա կարգավորիչ, ակտիվ և որոշիչ դերակատարություն, հակառակ պարագայում առանձին տնտեսավարող սուբյեկտներ առիթից օգտվելով իրականացնում են անբարեխիղճ տնտեսական մրցակցություն, որի արդյունքում հասարակության մեջ արմատավորվում է սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը:
6․ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ։
Անկախության 30 տարիների ընթացքում պետականության գենատիկայի բացակայությունը ոչ կամովին նսեմացրել է մեր ազգի համախմբված ինտելեկտը և թույլ է տվել, որպեսզի հետխորհրդային հայ հասարակության ձևավորումն ընթանա ինքնահոսի՝ պահպանելով լոկ մեր ինքնության զգացումը, այն է՝ էթնոգենետիկան, էթնոմարդաբանությունը, էթնոհոգեբանությունը:
Արդյունքում ազգային ինտելեկտը փոխարինվեց ընդհանուր, լղոզված ազգային ինքնությամբ, որի արդյունքում ունեցանք ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ազգային կապի միասնական զգացողության իմաստազուրկ գոյի մոդելը: Մինչդեռ ժողովրդի ինքնությունը, որպես քաղաքակրթական երևույթ, չունի ինքնատիրապետման հզոր իմունիտետ: Ահա թե ինչու, ի հեճուկս հայ մշակույթի և հին պատմության հանճարեղության, քաղաքակիրթ աշխարհը առանձնապես որպես այդպիսին մեզ չի տեսնում:
Հայոց պետականության չկայացման արդյունքում մեր երկրում ճշմարիտ մշակույթը փոխարինվեց այսպես կոչված HYPE-ով[1], որն իր աստվածային տարածության մեջ թույլատրեց իմաստազուրկ գոյի ամենաթողությունը՝ փոխարինելով §homo armenicus¦-ի՝ արարող մարդու մոդելը սպառող քաղաքացու մոդելով՝ իր արարման տարածությունը վերափոխելով անպատասխանատու ամենաթողության մեղավոր աղբավայրի, ֆետիշացնելով նոր Հայաստանի առաջնորդի կերպարը, ով դավաճանեց հայոց աշխարհի խորհրդանիշը՝ Արցախը, խարդախ դավաճանությունների արդյունքում պարտվելով ազատագրական արյունալի պատերազմում, որի արդյունքում ազգը հայտնվեց խոր անդունդի եզրին:
-
Խախտեցին Մաշտոցի աստվածային այբուբենի լեզվական մատրիցան՝ գործածելով ոչ հայերեն §դուխով¦ եզրույթը, ընտրելով այն որպես նոր հայ հասարակության խորհրդանիշ: Դա §Ոգի¦ երևույթը տեսնելու գենետիկական էներգիայի փոխարինման և այն նենգափոխելու առաջին վտանգավոր համախտանիշն էր:
Այսօր հայոց աշխարհի մտավոր վերլուծության բացակայության պայմաններում առաջացել է մեր երկրի ազգային ինքնության վակուում, որը ներառում է պետությունը, հասարակությունը, էլիտան, սփյուռքը, միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը, տնտեսությունը, լրատվական տարածքը և այլն: Արդյունքում հայ ազգային մտավոր ինքնուրույնության բարձրագույն սանդղակը կորցրել է իր կառավարման ունակությունը:
Եվ հիմա ի՞նչ, Բղավե՞լ... Չլինե՞լ...Անհետանա՞լ, Ննջե՞լ, Սկսել միմյանց ատե՞լ ու մեղադրե՞լ... Երազե՞լ...
1․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունն ասում է՝ ՈՉ՛... ՎԵՐԱԾՆՎԵ՛Լ և ԼԻՆԵ՛Լ, հառնել ազգային հիասթափության մոխիրներից ու քայքայվելուց միայն մեկ աղոթքով՝ իմաստավորել հայոց աշխարհը որպես արդար ու ճշմարիտ մշակույթի պետություն՝ մեկ սուրբ առաքելությամբ, այն է կերտել մշակութային հային, որպես արարող մարդ և որպես Աստծո նմանակ:
2․ §ՈՒժը հայրենյաց¦ կուսակցության տեսլականով Հայաստանի մշակութային կոդը Մաշտոցի աստվածային այբուբենով, Նարեկացու հոգևոր զոհաբերությամբ և Կոմիտասի երաժշտական տաղաչափությամբ հյուսված կարմայական մատրիցա է, որը ձևավորեց հայոց արժեքների ունիվերսումը՝ բյուրեղացնելով մշակույթի ոչ միայն ազգային այլև մոլորակային ձևաչափը:
3․ Մշակույթը ինստիտուտ է, որը ձևավորում է մարդուն, քաղաքացուն, հասարակությանը, ազգին: Հենց այսօր, երբ ողջ մոլորակը գլոբալ ձևափոխումների է ենթարկվում, Հայաստանը նախ և առաջ պետք է հասկանա, որ իր ապագան ճշմարիտ վերածնունդն է, այն է արդարության ինստիտուտով Հայաստանի մշակույթի իմաստավորումը:
4․ Արդարությունը լոկ եկեղեցական դեկլարատիվ կատեգորիա չէ: Այն քաղաքակիրթ պետության գործնական իմաստավորման գործիք է, որը նշանակում է բարոյականության, դաստիարակության, կրթության, հոգևոր արժեքների համակարգի, մարդու՝ քաղաքացու աշխարհայացքի, հետևաբար և հասարակության հոգևոր առողջության հստակ կանոնակարգում:
5․ Մշակույթը Աստվածատուր շնորհ է, որով օժտված է հայը, որպես Արարչի նմանակ: Այսօր, առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է դիմել այդ սկզբնական աղոթքին:
ՀՀ իշխանությունները պարտավոր են պատասխանել հետևյալ հիմնարար հարցադրումներին․
-
Ո՞րն է ներկայում Հայկական աշխարհի մտավոր և գործառական ներուժը:
-
Ո՞րն է Մշակույթի ինստալյացիայի ծրագիրը, որպես քաղաքացիական հասարակության իրավագիտակցության, նրա բարոյականության և իրավասուբյեկտ պետականության գոյության վավերապայման:
-
Ո՞րն է այդ ծրագրի ինստիտուտների, ենթակառուցվածքների և մեթոդաբանական բազայի նախագծման համար կառավարման կորպուսի պատասխանատվությունը:
6․ Մշակույթն իր բարձրագույն դրսևորման մեջ ի զորու է աջակցել իր երկրին հաղթահարելու նոր ժամանակի դիմակայությունը, իմաստավորելով Հայաստանը որպես քրիստոնեական արժեքների աստվածային չափանիշով օժտված երկիր, որն իր պատմությունը կերտել է երեք հիմնասյուների վրա՝ Լեզու, Տաճար, Մշակույթ: Պատահական չէ, որ Մեծ Մաշտոցի այբուբենի Է տառը հայերի սահմանադրական արխետիպի մեջ աստվածային նշան է. Այն մեր մեջ է, մեր էության մեջ է՝ նույնիսկ մեր ծնունդից առաջ: Հետևաբար իշխանությունները պարտավոր են հինարար մակարդակում պատասխանել․
-
Ո՞վ Է հայը.
-
Ի՞նչ Է հայը..
-
Ի՞նչ Է Հայաստանը ...
-
Ո՞րն Է մեր Էությունը ...
Ամենաթողության մեր ժամանակները մաքրեցին դրա աստվածային նշանակությունը: Մեր այսօրվա §HYPE¦-ով մոլորված ու կուրացած հասարակությունը ապրիորի սպառում ու շահագործում է այդ աստվածային խորհրդանիշը՝ Հայաստանի մշակութային տարածությունը դարձնելով անընդունելի պրիմիտիվ էժան փորձադաշտ իր բառապաշարով, միմիկայով ու ժեստիկուլյացիայով, բարձրացնելով հայի գենին ոչ հարիր տգիտությունը պաշտամունքի աստիճան: Դրանով մենք կորցնում ենք մեր բարձրագույն իմաստի՝ էության սրբությունը: Մենք կորցնում ենք ոչ միայն աշխարհագրական քարտեզի հողերը, այլև հայոց աշխարհը:
6․ ՈՒժը հայրենյաց¦ կուսակցությունը գտնում է, որ միայն մեր մաքուր բանականությունը, որը հային տեսնում է որպես արարող §homo armenicus¦, կարող է այս ժամանակաշրջանում դառնալ Հայաստանը մշակույթի հակաշխարհից պաշտպանող ամենազորեղ հիմքը:
Քանզի մեր երկիրը կանգնած է հատուկ ընտրության առջև:
Կամ Հայաստանը կկորցնի իրական աշխարհի իր պատմական կերպարը, կամ կընտրի իր համար ի վերուստ նախատեսված աստվածային վերածնունդի ուղին:
7․ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը գտնում է, որ այժմ, առավել քան երբևէ Հայկական աշխարհը հոգևոր վերագործարկման կարիք ունի: Դա այն է, ինչն ի զորու է բյուրեղացնել Հայաստանի մտավոր ներուժը, հայ ժողովրդին ինքնությունից տեղափոխել ինքնանույնականացում, իմաստավորել հայի որակի չափանիշները:
Իսկ որո՞նք են այդ չափանիշները:
Հայի չափանիշը պատասխանատու կերպով հայ աշխարհը տեսնելն է, նրա բարձրագույն արժեքները կրելու իրավունք ունենալն է, այլ ոչ թե սուբյեկտիվ շահերը:
Նարեկացին ընդամենը սուբյեկտ էր, սակայն նա հայկական աշխարհը բերեց բարձրագույն արժեքի տարածություն, որովհետև այդ հայկական աշխարհը դրեց գոյություն ունեցող և չունեցող ամեն ինչից բարձր: Կոմիտասն ընդամենը սուբյեկտ էր, սակայն նա խելագարվեց, որովհետև իր բանականությանը թույլ տվեց վերապրել ազգի մահը և այդ ժամ նրա բանականությունը կորցրերց հայի գոյի իմաստը:
Հառնելով մոխիրներից՝ հայ բանականությունը այդպես էլ չկարողացավ պատշաճ մակարդակով ձևավորել և աշխարհին սահմանել ու մատուցել §Ցեղասպանության¦ երևութաբանությունը: Այն մեր կողմից ձևավորվել է լոկ հիշատակի արարողության ձևաչափով, որն աշխարհում միայն կարեկցանք է առաջացնում:
8․ Այդ իսկ պատճառով §ՈՒԺը հայրենյաց¦ կուսակցությունը առաջարկում է համաշխարհային մասշտաբով ձևավորել ցեղասպանության ինստիտուտը ոչ թե որպես մահվան հիշատակ, այլ որպես հարության խորհրդանիշ:
9․ Ազգի առջև պետության պատասխանատվությունն է տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում հայ աշխարհը՝ սեփական հոգևոր արժեքների գիտակցման ողջ պատասխանատվությամբ, որոնց հետ աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել, և Հայաստանը նոր հակաշխարհի համար հանցավոր փորձադաշտի չվերածելը:
10․ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը հոգևոր-մշակութային ոլորտում առանձնացնում է պետության հետևյալ ձախողումները.
-
Մենք վերացրինք Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, այն վերաձևավորեցինք որպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի միավորված նախարարություն, այդպիսով արժեզրկելով Հայաստանը, որպես աշխարհում հնագույն քաղաքակրթական մշակույթի երկիր։ Որպես ասվածի օրինակ, առաջին արտադրանքը, որը ստեղծվեց պետական բյուջեի միջոցների հաշվին, եղավ հայկական հակաաշխարհի նախագծի գործարկումը, որի դրսորումն էր §Հուզանք ու զանգ¦ ներկայացումը, և տրանսգենդերի մասին ֆիլմը, որը հայ մշակույթի ճշմարտացիության, բարոյականության և ինքնության մաքրության ամբողջական դոֆորմացիա էր՝ նոր վայրի, համարձակ, ինքնակամ §Չգոյի¦ իմաստավորման կերպարով, այն է Մարդու՝ Արարչի նմանակի, արարող մարդու մետրիկայի ժխտումը:
-
Վերացվեց սփյուռքի նախարարությունը, դրանով իսկ արժեզրկելով աշխարհով մեկ սփռված հայ մտավորական վերնախավի կարևորությունը, որն իր մշակութային կոդի կամքով ապահովում էր ինտելեկտուալ հայրենասիրության որակի չափանիշը:
-
Երկրի խորհրդարանի կողմից վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, որը երկրի բարոյականությունը տեղափոխեց իմաստազուրկ §Այլ¦-ի ձևաչափ, սկիզբ դնելով մատաղ սերնդի կրթության գործընթացը օտար ավանդույթներով, բարոյականությամբ ու գենոտիպով:
-
Փորձեցին հանրակրթական ծրագրից հանել §homo armenicus¦-ի ամենահիմնական կոդը՝ Նարեկացուն, որը Հայոց աշխարհին նվիրեց մարդկային ոգու էության բարձրագույն արժեքը:
-
Ժամանակակաից Հայ հասարակության սոցիալ-մշակութային տարածության մեջ թույլատրվեց ԼԳՏՊ-ի արատավոր կերպարը:
-
Հայ արարող մարդու մոդելը փոխարինվեց սպառող մարդու մոդելով: Լայն տարածում գտավ կրոնի մետրիկայի, ազգային շահերի, ավանդույթների և ինքնության ժխտման վերաբերյալ գաղափարախոսությունը, որի նպատակը պրիմիտիվ ամենաթող սպառող հասարակության ձևավորումն է:
ՈՒժը հայրենյաց կուսակցությունը հետևողականորեն ձեռնամուխ է լինելու վերը նշված խնդիրների լուծմանը և բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի մեր երկրում վերականգնվի հարգանքը գիտելիքի ինստիտուտի հանդեպ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՈՒժը հայրենյաց կուսակցության նախագահ
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ
Ուժը հայրենյաց կուսակցության ծրագիրը (PDF)