ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՈւԺ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2022
-
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
-
«ՈւԺ ՀԱՅՐԵՆՅԱՑ» Կուսակցությունը (այսուհետև` կուսակցություն) անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է ժողովրդավարության, օրինականության, հրապարակայնության, թափանցիկության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով:
-
Կուսակցությունը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի, սույն կանոնադրության, ինչպես նաև իր ծրագրի հիման վրա:
-
Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ընձեռված բոլոր իրավունքներից և կրում դրանցով սահմանված պարտականություններ:
-
Կուսակցության անվանումն է՝
հայերեն` «---» կուսակցություն (հապավումը`---)
ռուսերեն` -- “--- ---” (հապավումը` ---).
անգլերեն` “---” -- (հապավումը` ---): -
Կուսակցությունն ունի դրոշ, խորհրդանշան, ձևաթուղթ, կլոր կնիք, բանկային հաշիվներ, այդ թվում` արտարժույթով:
-
Կուսակցության խորհրդանշանը՝ ---
-
Կուսակցության իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, ---:
-
ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«ՈւԺ ՀԱՅՐԵՆՅԱՑ» Կուսակցությունը ստեղծվել է իրավական պետության ստեղծման, ազգային արժեքների պահպանման, ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացման, տնտեսական կայուն զարգացման, հայոց սահմանների ամրապնդման ու անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցումն է:
Կուսակցությունն իր գործունեության խնդիրներն է համարում՝
-
Պետական անվտանգության՝ տարածքի, ազգաբնակչության և կառավարման համակարգի նկատմամբ սպառնալիքի ու վտանգի բացակայության ապահովումը,
-
Արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը,
-
Ազգային, պետական և հոգևոր շահերի առաջնայնության սկզբունքի վրա հիմնվելով՝ կառուցել ՀՀ-ում գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ ամուր հարաբերություններ ներքաղաքական կայունության հաստատման համար:
-
Ժողովրդավարական իստիտուտների և քաղաքական համակարգերի կայացմանը աջակցությունը,
-
Ընտրական համակարգերի կատարելագործում,
-
Հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում,
-
ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական կառուցակարգերի կատարելագործում:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ
-
Կուսակցության անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ:
-
Կուսակցության անդամ չի կարող լինել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը, քաղաքացիություն չունեցող անձը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և այն անձինք, ովքեր «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ:
-
Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն՝ Կուսակցության խորհրդի կամ Կուսակցության տարածքային ստորաբաժանումների որոշմամբ:
-
Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը և վճարման կարգը սահմանում է Կուսակցության Կառավարման Խորհուրդը:
-
Եթե ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով կուսակցությանն անդամակցությունն անթույլատրելի է դառնում, այն կասեցվում է կուսակցության անդամի դիմումի հիման վրա, կուսակցության խորհրդի որոշմամբ: Կասեցումը հանվում է նույն կարգով:
-
Կուսակցության անդամն իրավունք ունի`
-
ընտրել և ընտրվել կուսակցության տարածքային ու ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների (կանանց, երիտասարդական, մարզական և այլն), վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև ներկայացուցչական և ղեկավար մարմիններում (համագումար, գործադիր մարմին),
-
տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ,
-
կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ,
-
մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,
-
դուրս գալ կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն,
-
բողոքարկել կուսակցության տարածքային ստորաբաժանումների որոշումներն ու գործողությունները կուսակցության վերադաս մարմիններում.
-
կասեցնել և վերականգնել իր անդամակցությունը կուսակցությանը.
-
օգտվել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
7. Կուսակցության անդամը պարտավոր է`
-
գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում.
-
կատարել կուսակցության համագումարի, վերադաս մարմինների որոշումները և ծրագրային դրույթները.
-
մասնակցել կուսակցության ժողովներին և միջոցառումներին.
-
կատարել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
-
Կուսակցությանն անդամակցությունը դադարում է`
-
դիմումի համաձայն` կուսակցությունից դուրս գալու դեպքում,
-
կուսակցությունից հեռացվելու դեպքում,
-
կուսակցության լուծարման դեպքում,
-
մահվան դեպքում,
-
ՀՀ քաղաքացիության կորստի դեպքում:
Կուսակցության անդամության դադարեցման դիմումն ընդունում է Կուսակցության խորհուրդը, որի վերաբերյալ խորհուրդն ընդունում է համապատասխան որոշում: Կուսակցության անդամության կասեցման, դադարեցման նշված հիմքերի առկայության դեպքում Կուսակցության խորհուրդը ընդունում է որոշում՝ Կուսակցությունից անդամի հեռացման կամ Կուսակցության անդամակցության դադարեցման մասին:
-
Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները կամ վերադաս մարմինների որոշումները չկատարելու դեպքում կուսակցականը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության`
-
նկատողություն.
-
խիստ նկատողություն.
-
հեռացում կուսակցությունից:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կուսակցության կառուցվածքը հետևյալն է՝ համագումար, խորհուրդ, նախագահ, գործադիր մարմին, վերահսկիչ հանձնաժողով, տարածքային ստորաբաժանումներ։
-
Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, որի
ընդունած որոշումները վերջնական են և պարտադիր։ -
Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ քան երկու տարին մեկ անգամ։
-
Համագումարը գումարվում է կուսակցության անդամների համատեղ հավաքով:
-
Համագումարի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են վարչության կողմից՝ հերթական համագումարի անցկացումից առնվազն 2 շաբաթ առաջ, իսկ արտահերթ համագումարների դեպքում՝ առնվազն 5 օր առաջ։
-
Կուսակցության համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝
-
Կուսակցության Կանոնադրության և ծրագրի հաստատումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, նոր Կանոնադրության և ծրագրի ընդունումը,
-
Վարչության, Կառավարման և Վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունը,
-
Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը,
-
Կուսակցության գործունեության հաշվետվության հաստատումը,
-
Կուսակցության խորհրդի կողմից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածության հաստատումը,
-
Որոշում է ընդունում կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին,
-
Ընտրում է Կուսակցության նախագահին:
-
-
Նախապատրաստումևհրավիրում է կուսակցության համագումարները և խորհրդի նիստերը, կազմում է օրակարգը, որոշում է տեղը, օրը և ժամը, մասնակիցների ծանուցում է մասնակիցներին,
-
Որոշում է կայացնում հերթական և արտահերթ համագումար հրավիրելու մասին, սայմանում և հաստատում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը,
-
Որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածուներ առաջադրելու մասին,
-
Հաստատում է վարչության կողմից ներկայացված՝ կուսակցությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու կարգը, անդամավճարների չափերըևդրանց վճարման կարգը,
-
Հաստատում է կուսակցության անդամի անդամության դադարեցումը,
-
Հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն,
-
Ընտրում է կուսակցության փոխնախագահին,
-
Հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հասատատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը,
-
Քննարկում է Կուսակցության տարեկան բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը,
-
Իրավասու է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վարչության նախագահի ձայնը որոշիչ է,
-
Կուսակցության խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ։ Կուսակցության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի կամ վարչության անդամների ընդհանուր թվի 1/3-ի, ինչպես նաև կուսակցության վարչության նախագահի պահանջով,
-
Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
-
Հաստատում է Կուսակցության աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,
-
Համակարգում և հսկողություն է իրականացնում կուսակցության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ:
Կուսակցության նախագահը
Կուսակցության նախագահն ընտրվում է համագումարի կողմից 4 տարի ժամկետով` ընտրությանը մասնակցող պատվիրակների ձայների մեծամասնությամբ,
Կուսակցության նախագահը`
-
Իրականացնում է կուսակցության ընդհանուր ղեկավարումը,
-
Ի պաշտոնե կուսակցության խորհրդի անդամ է,
-
Ներկայացնում է կուսակցությունը, նրա շահերը և դիրքորոշումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում կամ այդ նպատակով լիազորում է կուսակցության այլ անդամների,
-
Հրավիրում և նախագահում է Կուսակցության խորհուրդի նիստերը,
-
Կուսակցության նախագահին նրա բացակայության ժամանակ փոխարինում է Կուսակցության փոխնախագահը,
-
Տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները,
-
Ապահովում է Համագումարի և Խորհուրդի որոշումների կատարումը
-
Կազմավորում է իր աշխատակազմը,
-
Կուսակցության անունից հաստատում (ստորագրում) է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
-
կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի առաջարկները.
-
Համագումարին հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության գործունեության մասին,
-
Իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ և ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Կուսակցության անունից կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,
-
Կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի հավանությանն արժանացած` Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող թեկնածուներին.
-
Տնօրինում է Կուսակցության գույքը և դրամական միջոցները:
Կուսակցության փոխնախագահը
Կուսակցության փոխնախագահն ընտրվում է Խորհրդի կազմից ՝ Խորհրդի անդամների կողմից իր կազմից՝ բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով: Աջակցում է Կուսակցության Նախագահին՝ վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացման համար։ Կուսակցության փոխնախագահը կատարում է նիստի հրավիրման կազմակերպչական աշխատանքները, պատասխանատու է նիստերի արձանագրման համար: Կուսակցության նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
Կուսակցության գործադիր մարմինը Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն է, որն ընտրվում է կուսակցության համագումարում` չորս տարի ժամկետով: Գործադիր մարմնի անդամների ընտրությունը կատարվում է բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Ընտրված են համարվում համագումարի պատվիրակների առավել կողմ ձայներ ստացած թեկնածուները: Գործադիր մարմնի անդամների թիվը որոշում է համագումարը: Գործադիր մարմնի անդամության թեկնածուներն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Կուսակցության գործադիր մարմինն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի նիստերի, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության համագումարի որոշումների կատարման միջոցով:
Գործադիր մարմինը՝
-
Կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Համագումարի որոշումների կատարման գործընթացը,
-
Հրավիրում է Կուսակցության հերթական համագումարը, նախապատրաստում և կազմակերպում է դրա անցկացումը,
-
Որոշում է կայացնում համագումարի օրակարգի նախագիծը հաստատելու մասին,
-
Որոշում է համագումարի գումարման օրը, պատվիրակների ընտրության կարգը, ընդհանուր թիվը.
-
Հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար կուսակցության նախագահի առաջարկությամբ, խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ կամ անդամների 1/5-ի պահանջով.
-
Քննարկում է կուսակցության նախընտրական ծրագիրը և ներկայացնում խորհրդի հաստատմանը.
-
Քննարկում և լուծում է կուսակցության ընթացիկ գործունեությանն առնչվող խնդիրները.
-
մշակում և Համագումարի հաստատմանն է ներկայացնում փոփոխությունները Կանոնադրությունում և ծրագրում, դրանց հարակից այլ փաստաթղթերում,
-
Որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածուներ առաջադրելու մասին,
-
Որոշում է ընդունում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում թեկնածուներ առաջադրելու մասին,
-
Հավանություն է տալիս Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող կուսակցական թեկնածուներին,
-
քննարկում է կուսակցության նախընտրական ծրագիրը և ներկայացնում խորհրդի հաստատմանը,
-
Մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապետական և տարածքային ընտրական ցուցակները, տվյալ նիստին մասնակցում են Կուսակցության բոլոր տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,
-
Քննարկում և լուծում է կուսակցության ընթացիկ գործունեությանն առնչվող խնդիրները,
-
Մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապետական և տարածքային ընտրական ցուցակները, տվյալ նիստին մասնակցում են Կուսակցության բոլոր տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ
-
Մշակում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում կուսակցության կանոնադրական, ծրագրային և կուսակցության ռազմավարությանն առնչվող փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև կուսակցության մարտավարական սկզբունքները,
-
Քննարկում և Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության նախընտրական ծրագիրը,
-
Ստեղծում է և կազմալուծում է Կուսակցության տարածքային ստորաբաժանումները, վերահսկում է դրանց աշխատանքները,
-
Ստեղծում է և կազմալուծում է Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները, նշանակում է դրանց ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ, վերահսկում է դրանց աշխատանքները,
-
Տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում կուսակցության խորհրդին` իր գործունեության վերաբերյալ,
-
Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
-
Համակարգում և հսկողություն է իրականացնում կուսակցության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ,
-
իրականացնում է կուսակցության` որպես իրավաբանական անձի, լիազորությունները,
-
հաստատում է կուսակցության գույքի կառավարման կարգը և տարեկան բյուջեի հիման վրա հասատատում է դրամական ծախսերի նախահաշիվը,
-
իրականացնում է Կուսակցության՝ որպես իրավաբանական անձի, այլ լիազորություններ:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸԸ
Տարածքային ստորաբաժանումները ստեղծվում են մարզերում կամ համայնքներում կուսակցության կենտրոնների տեսքով: Մարզային և համայնքային կենտրոնները ձևավորվում են Կուսակցության խորհրդի որոշմամբ։ Կենտրոնի անդամ կարող են դառնալ տվյալ մարզում կամ համայնքում Կուսակցության անդամները՝ իրենց կողմից ներկայացված ինքնաառաջադրման կամ առաջադրման դիմումների հիման վրա՝ խորհրդի որոշմամբ:
Մարզային և համայնքային կենտրոնները գործում են մշտական հիմունքներով, կարող են ունենալ իրենց գրասենյակ(ներ)ը և անձնակազմը: Յուրաքանչյուր մարզում Կուսակցությունը կարող է ունենալ մեկ Մարզային և մեկից ավելի Համայնքային կենտրոններ: Կուսակցության Մարզային և Համայնքային կենտրոններն իրենց գործունեությունն իրականացնում են Կուսակցության Համագումարի, խորհրդի, Նախագահի որոշումների կատարման միջոցով: Կենտրոնները կարող են նաև հրավիրել նիստեր և կայացնել որոշումներ իրենց նախաձեռնությամբ՝ խորհրդի հավանությանը որևէ ծրագիր ներկայացնելու դեպքում և խորհրդի նախաձեռնությամբ որևէ հարցի վերաբերյալ կենտրոնների կարծիքը հաշվի առնելու նպատակով:
-
ընդունվում են Մարզային կամ Համայնքային կենտրոնների անդամների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:
-
և Համայնքային կենտրոնների նիստերը նախագահում է համապատասխանաբար կենտրոնի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ քարտուղարը։
-
Մարզային կամ Համայնքային կենտրոններն իրենց գործունեության մասին հաշվետու են Կուսակցության խորհրդին, իսկ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացվում է Կուսակցության տվյալ տարածքային ստորաբաժանման կենտրոնի նախագահի կողմից: Կուսակցության Մարզային և Համայնքային կենտրոնները կարող են ընդունել Կուսակցության անդամության հայտեր, հաստատել անդամության դիմումները և հեռացնել անդամներին Կուսակցության կանոնադրությունով նախատեսված դեպքերում:
-
Մարզային և Համայնքային կենտրոնը ընտրում է իր կազմից Մարզային և Համայնքային կենտրոնը նախագահ և քարտուղար:
-
կենտրոնները համապատասխան որոշումներով Կուսակցության Համագումարի համար ներկայացնում են պատվիրակներ:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
-
ստորաբաժանումները կոնկրետ խնդրի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովներն են, որոնք գործում են սույն Կանոնադրությունով և խորհրդի ընդունած համապատասխան կարգով։ Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների թիվը հաստատուն չէ: Դրանց քանակը, ինչպես նաև անդամների կազմը և թիվը կարող է փոփոխվել Կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի կողմից:
Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովի կառուցվածքը, կազմակերպչական գործունեության առանձնահատկությունները կարգավորվում են առանձին կարգով:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
-
Վերահսկիչ հանձնաժողովը Կուսակցության գործունեության վերահսկման նպատակով ընտրվում է Համագումարի կողմից՝ չորս տարի ժամկետով:
-
Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող լինել Կուսակցության խորհուրդի անդամ, Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կամ անդամ:
-
Վերահսկիչ հանձնաժողովը հաշվետու է Կուսակցության Համագումարին:
-
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ:
-
Վերահսկիչ հանձնաժողովը վերահսկում է
-
Կուսակցության դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացները,
-
Կուսակցության անդամների գործունեության համապատասխանությունը Կուսակցության քաղաքական և գաղափարական գծին, Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը Կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները
-
կատարում այլ գործառույթներ, որոնք հանձնարարվում են Կուսակցության Համագումարի կողմից:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
-
Կուսակցության սեփականությունը, այդ թվում ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ շինություններ, փոխադրական միջոցներ և այլ գույք, գոյանում են նվիրատվությունից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
-
Կուսակցության կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը Կուսակցությունն է:
-
Դրամական միջոցները ձևավորվում են անդամավճարներից, oրենքով նախատեuված նվիրատվություններից, oրենքով նախատեuված բյուջետային ֆինանuավորումից, քաղաքացիաիրավական գործարքներից և oրենuդրությամբ չարգելված այլ մուտքերից:
-
Կուսակցության գույքը և դրամական միջոցները տնօրինում է Կուսակցության Նախագահը:
-
Կուuակցության տարածքային և կառուցվածքային uտորաբաժանումները Կուսակցության կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և oգտագործում են Կուսակցության խորհրդի կողմից նախատեuված uահմաններում ու կարգով:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և (ԿԱՄ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
-
Կուսակցության վերակազմակերպումը և (կամ) լուծարումը կարող է կատարվել Կուսակցության Համագումարի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով: Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) մեկ այլ կուսակցության (կուսակցությունների) :
-
Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Կուսակցության խորհուրդը կամ Կուսակցության Համագումարի պատվիրակների առնվազն 2/3-ը՝ գրավոր պահանջով:
-
Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին որոշումն ընդունվում է Կուսակցության Համագումարի ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:
-
Համագումարի կողմից Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելու դեպքում ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները, ինչպես նաև իրականացնում է կուսակցության լուծարման հետ կապված աշխատանքները: Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը, կուսակցության համագումարի որոշմամբ, փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության, հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:
-
Կուսակցության լուծարման նախաձեռնությունը Համագումարի կողմից մերժվելու դեպքում, այդ մասին որոշման ընդունման պահից, դադարեցվում է լուծարման նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցության անդամների անդամակցությունը, և անհրաժեշտության դեպքում կատարվում են նոր ընտրություններ: