Ամբողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի զարգացման վրա:
Ամբողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի զարգացման վրա: Լինելով պատերազմող երկիր, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստիպված ենք մեր բոլոր ուժերը կենտրոնացնել երկրի պաշտպանության համար: Հեշտ չէ այս պայմաններում զարգացնել տնտեսությունը, զրկված երկաթուղիներից, ծովային ճանապարհներից՝ տասնապատիկ ավելանում են տրանսպորտային ծախսերը:
Մենք պետք է սովորենք ոչ անվտանգ աշխարհում` հասնել առաջընթացի
Кризис, вспыхнувший во всем мире, не мог не иметь своего негативного влияния на развитие нашей страны:
Будучи воюющей страной, находясь в блокаде, мы вынуждены сконцентрировать все свои силы на защите страны:
В этих условиях нелегко развивать экономику, лишенные железных дорог, морских путей-в десять раз увеличиваются транспортные расходы:
Мы должны учиться в небезопасном мире достичь прогресса
1890 թվականին հիմնադրված ՀՅԴ կուսակցության պատմությունը բազմաբովանդակ է հիմքում հայրենիքն է
1890 թվականին հիմնադրված ՀՅԴ կուսակցության պատմությունը բազմաբովանդակ է հիմքում հայրենիքն է, ազգային ազատագրական պայքարի ուժն ու առաջնորդումը, հայկական հարցի վրա եվրոպական երկրների ուշադրության սևեռումը, հայ բնակչության ինքնապաշտպանությունն ու կամավոր բանակ ունենալու պայքարը։
Իսկապես դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Անցնող 131 տարիները ժամանակի լուռ վկան են, պայքարի ու նվիրումի անմնացորդ տարիներ, որոնց ներկայիս ժառանգները պարտավոր են մնալ իրենց առաքելությանը հավատարիմ` ծառայել ի նպաստ ՀԱՅ ժողովրդի ու հայոց պետականության։
Շնորհավորում եմ ՀՅԴ-ական գործընկերներիս և ցանկանում, որպեսզի Հայաստան-Արցախի համար այս դժվարին օրերին ևս կուսակցությունն ունենա իր կարևորագույն ներդրումը ի նպաստ ամբողջական` ազատ և անկախ Հայաստան աշխարհի կերտման։
Իմ կողքին լինելու են մեր հայրենիքի երիտասարդները:
Իմ կողքին լինելու են մեր հայրենիքի երիտասարդները: Կարող է իրենք այդքան ճանաչված չեն, բայց իրենք իրենց գործով ցույց կտան, թե ինչի են ընդունակ: Ես չեմ ուզում որ իմ թիմը աչքի ընկնի հայտնի դեմքերով, ես սերնդափոխություն եմ ուզում, որովհետև մեր հայրենիքն արժանի է լավ կադրերով աշխատանքի ու զարգացման, և մենք դրան հասնելու ենք
Այսօր խմորումներ են ամբողջ աշխարհում և այս համատարած քաոսի մեջ մի բան է հստակ
Այսօր խմորումներ են ամբողջ աշխարհում և այս համատարած քաոսի մեջ մի բան է հստակ` շահը։ Ամեն երկիր, ցանկացած որոշում կայացնելիս առաջնորդվում է սեփական շահով։ Հետեւաբար ես իմ աշխատանքներում որդեգրում են մեկ սկզբունք` Հայաստանը կշփվի, կհամագործակցի այն երկրների հետ, որոնք կհարգեն Հայաստանի դիրքորոշումը: Ես ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ չեմ հասկանում: Մենք պետք է այդ ամենը դնենք կողքի, լինենք հայրենասեր, մեր երկիրը սիրող, հարգող ժողովուրդ։