Եվս մի կին. Ժակլին Սարխոշյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում է Նատալյա Արզաքանցյանի և Նելլի Հարությունյանի հետ միասին:
Երևանը, որը հավակնում է դառնալ տարածաշրջանի մշակութային և զբոսաշրջային մայրաքաղաքը, պետք է իր քաղաքային խորհրդում ավելի շատ ներկայացուցիչներ ունենա մշակույթի ոլորտից։ Հայաստանի վաստակավոր արտիստ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար բալերինա Ժակլին Սարխոշյանը այս պատասխանատու դիրքին համապատասխանում է լիարժեք. նա «Ուժը Հայրենյաց» կուսակցությության ցուցակում է Նատալյա Արզաքանցյանի և Նելլի Հարությունյանի հետ միասին:
Ժակլին Սարխոշյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ Սկսել է հանդես գալ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1990 թվականից, 1997 թվականից արդեն որպես առաջատար մենապարուհի։
Նրա ռեպերտուարում են՝ Ժիզել (Ադոլֆ Ադանի «Ժիզել»), Կարմեն՝ Ժորժ Բիզեի, Նինա` «Դիմակահանդես», Դեզդեմոնա` «Օթելլո» , Նունե և Գայանե («Գայանե»), Մաշա («Շչելկունչիկ»), Ջուլիետ («Ռոմեո և Ջուլիետ») և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ, ԱՄԷ, Իսպանիա, Եգիպտոս, Սիրիա, Բահրեյն, Մոնակո և ԱՊՀ երկրներ։ 2010 թվականին պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2012 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Երազ» ներկայացման պրեմիերան, որտեղ նա հանդես եկավ որպես բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ։
2013-2016 թվականներին եղել է Բելառուսի Կլիմովիչի քաղաքում անցկացվող «Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնի ժյուրիի անդամ։
2014 թվականից դասավանդում է Համազգային մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի «Գայանե» պարարվեստի դպրոցում, որտեղ 2014 թվականին հիմնադրել է բալետի դասարան։
Բեյրութում գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ մանկական ներկայացումներ, այդ թվում՝ Չայկովսկու «Շչելկունչիկը», Պրոկոֆևի «Մոխրոտը», «Հազար ու մի գիշերներից» «Ալի Բաբան ու ավազակները», «Կախարդական լամպը» և «Սիդբադի ճամփորդությունը», Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանի առիթով «Մի կաթիլ մեղրը», ինչպես նաև հանրահայտ «Մաուգլի» ու «Չիպոլինո» ներկայացումները։
2016 թվականից Լիբանանում ղեկավարում է «Քնար» պարային համույթը։
2016 թվականին հրաժեշտ է տվել մեծ բեմին։
2015 թվականին ամուսնացել է «Բարեկամություն» անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ։ Առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ։
2020-2023թթ. համագործակցում է ''Diaconia'' բարեգործական հիմնադրամի հետ։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունն իր ցուցակում մարդկանց ընտրում է շրջահայեցությամբ։ Բալետի առաջնակարգ պարուհու առաջադրումը ոչ թե PR քայլ է, այլ գիտակցված որոշում, որը կուսակցության կազմում ընդգրկված կանանց ուժեղ և մեծ թիմի աշխատանքի արդյունք է՝ Նատալյա Արզաքանցյանի գլխավորությամբ։
Սա ոչ միայն կանացի օրակարգի մասին է, և այսօր նորաձև թեմա, որն արդեն օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, այլ իրական գործերի մասին է։ Կուսակցության թիմում կան իսկապես կայացած և հաջողակ կանայք հասարակական տարբեր ոլորտներից՝ կրթություն, բժշկություն, մշակույթ, իրավապահ մարմիններ, սպորտ և նորաձեւություն։ Նման թիմին կարելի է վստահել մայրաքաղաքը։
Comments