«Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակի առաջին համարը և Երևանի քաղաքապետի թեկնածուն
- narekix
- 9 авг. 2023 г.
- 1 мин. чтения
Обновлено: 31 авг. 2023 г.

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակի առաջին համարը և Երևանի քաղաքապետի թեկնածուն` Նելլի Հարությունյան։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունն իր ցուցակում մարդկանց ընտրում է շրջահայեցությամբ։
Նելլի Հարությունյանը ծնվել է 25.02.1972թ. Էջմիածնում։
1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Եղել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոյի օպերլիազոր, այնուհետև ավագ տեսուչ-թարգմանիչ, 17 տարի ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ , ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետ։
01․06․2022 թվականից մինչ օրս` «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատու։
ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս է, ՀՀ դատախազության փորձագետ ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդում, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ։
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել եմ ԱԱԾ տնօրենի կողմից «Համագործակցության համար» , ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության համար», ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Դրաստամատ Կանայան», ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի մեդալներով, ԱՄՆ գլխավոր դատախազի, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի շնորհակալագրերով, արժանացել եմ բազմաթիվ այլ պարգևների և խրախուսանքների:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
ՀՀ Նախագահի 29.06.2013թ. հրամանագրով Նելլի Հարությունյանին շնորհվել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Արտերկրյա բազմաթիվ դասընթացների է մասնակցել, որոնց թվում` Հաագայում (Նիդեռլանդների Թագավորություն), Օտտավայում(Կանադա) կայացած Ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև Հելսինկիում (Ֆինլանդիա) ՄԱԿ-ի կողմից այդ հարցերով միջազգային փորձագետներ պատրաստելուն նվիրված դասընթացները: Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի և մի շարք այլ ուսումնական հաստատություններում։
2006 և 2014 թվականներին հանդիսացել է ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի Հանրապետությունից դատավորի թեկնածու:

Comments