top of page

«Ես ոչ մեկին չեմ միանում, ես միանում եմ իմ ժողովրդին: Մի ձեւ կա, բոլորով իրար հետ միանանք, ......


Ես ինչ հարցեր գրանցում եմ ինձ մոտ, դրանք ես բարձրացնում եմ վարչապետի հետ արտխորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը:

«Ամսի 30-ին նորից պետք է բարձրացնեմ այդ հարցերը: Մենք պետք է բոլոր արդյունավետ հարցերը բարձրացնենք եւ այսօրվա գործող իշխանությանղ եկավարին ցույց տանք, որ պետք է ճիշտ ճանապարհ գծենք եւ բոլորով միասին գանանք այդ ճիշտ ուղիով: Այսօր մենք ժամանակ չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու, պետք է մտածենք մեր երկրի անվտանգության մասին, որ մեր ժողովուրդը լինի պաշտպանված:


Մենք թուրքից պակաս չենք, մանավանդ ադրբեջանցիներինց: Իրենք բացի գյազար ու կանաչի վաճառելուց ի՞նչ են իմացել: Իրենք բոլոր շուկաներում լավ առեւտրականները են: Մենք ստեղծող ենք, պետք է ստեղծենք, կայացնենք հզոր երկիր, պայքարենք թշնամիների դեմ եւ ստիպենք, որ հասկանան՝ քանակով չէ, որակով է»,-ասաց նա:

Հարցին, թե կմիանա՞ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ սկսած Արթուր Վանեցյանին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ միանում, ես միանում եմ իմ ժողովրդին: Մի ձեւ կա, բոլորով իրար հետ միանանք, ճիշտ ճանապարհ գծենք, դրանով առաջ գնանք»:

Comments


Մոսկովյան 33Ա
Երևան, Հայաստան
info@ujhay.am

374-98-01-10-01

374-93-70-01-01

  • facebook
  • youtube
  • instagram

© 2022 «Ուժը Հայրենյաց» կուսակցություն ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

bottom of page