Անժելա Ստեփանյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցությության ցուցակում է
top of page

Անժելա Ստեփանյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցությության ցուցակում է





«Ուժը Հայրենյաց» կուսակցությությունը կարևորում է իրենց ոլորտում կայացած կանանց ներկայությունը կուսակցության կազմում։ Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ, մշակույթի վաստակաշատ գործիչ Անժելա Ստեփանյանը ևս կուսակցության ցուցակում է Նատալյա Արզաքանցյանի, Նելլի Հարությունյանի և Ժակլին Սարխոշյանի հետ միասին։


Անժելա Ստեփանյանն ուժեղ և պայքարող կին է, որը կարողացել է իր մշակութային հիմնադրամի միջոցով տաղանդավոր մարդկանց համար հարթել ճանապարհ, ինչպես նաև ամրացնել Հայաստան-Սփյուռք կապերը, պահպանել ազգային մշակույթը և բարեկամական կապեր ամրապնդել աշխարհի տարբեր ազգերի հետ:


Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը գործում և աշխատում է Մոսկվայի հայկական դեսպանատանը 1998 թվականից, ինչպես նաև այժմ լայն գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հիմնադրամը շուրջ 25 տարի իր թևի տակ է համախմբել շնորհալի, տաղանդավոր, պրոֆեսիոնալ մշակութային գործիչներին, ժողովրդական և վաստակավոր, ինչպես նաև վաստակաշատ արտիստներին, երեխաներին եվ պատանիներին՝ բնակվող Ռուսաստանում և Հայաստանում:


Անժելա Ստեփանյանն իր հայանպաստ գուրծունեությունն է ծավալում աշխարհի տարբեր ծայրերում` Ավստրալիայից մինչև Աֆրիկա, Հայաստանից մինչև Մերձավոր Արևելք: Բազմաթիվ շնորհալի երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ բացահայտվել են հենց նրա շնորհիվ: Նա աշխատանքային գործունեության ընթացքում անտարբեր չի անցել հայոց բանակում և սահմանին կանգնած զինվորների կողքով: Իր կազմակերպած բարեգործական համերգային ծրագրերով ուժ ու տոկունություն է հաղորդել նրանց՝ տալով հոգևոր մշակութայն սնունդ։

Անժելա Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության վաստակաշատ մշակութային գործիչ է, Ամերիկայի «KING CULTURAL» մրցանակաբաշխության «Ոսկե Աստղ» մրցանակակիր է, Յունեսկոյի տարբեր փառատոններում պատվավոր ժյուրի` հայկական դրոշի ներքո: 5 տարի շարունակ արժանացել է Ռուսաստանի լավագույն գեղարվեստական ղեկավար անվանը հայկական Սփյուռքի մեջ:


2015 թվականին Անժելա Ստեփանյանի ղեկավարությամբ Հայաստանում ստեղծվեց «Շնորհալիներ» և «Բացահայտված Շնորհալիներ» ծրագրերը, որոնց նպատակը բեմահարթակ եվ մշակութային ճանապարհ բացելն է մասնակիցների համար։

2022 թվականից «Զվարթնոց»-ը մեկնարկեց «Մայրության եվ Գեղեցկության» տոնին ընդարաջ «ARMENICOS» ամենամյա մրցանակաբաշխությունն ՝ ի հարգանք բոլոր իրենց գործի մեջ լավագույն, վաստակաշատ, պրոֆեսիոնալ ճանապարհ անցած հայուհիների։



bottom of page