«Ուժը Հայրենյաց» Կուսակցություն
top of page
IMG_7074.JPG

Կուսակցության արժեքային և գաղափարական ուղենիշեր

«Ուժը Հայրենյաց»  կուսակցությունը կարևորում է բոլոր բնագավառների զարգացման և դրանց ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը: Կուսակցությունը ձգտելու է հասնել այդ աշխտանքների արդյունավետ իրականացմանը: Կուսակցությունը պարտավորվում է ստանձնել ՀՀ քաղաքացիների համար պետական լավագույն սպասարկում,  ՀՀ քաղաքացիների  ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքի ապահովման համար:

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայրենասիրական կուսակցություն է: Կուսակցությունը իր շահերից բարձր է դասում ազգային ավանդական արժեքները:

Կուսակցությունն իր ամբողջ ներուժը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունը ռազմարդյունաբերական ուժեղ երկրի վերածելու համար, քանի որ գտնում է, որ սեփական բանակը պետք է ապահովված լինի միայն վերջին սերնդի արտադրության որակյալ զինատեսակներով, ռազմարդյունաբերության արտադրությունը կազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում: 

Աձ_edited.jpg

Անհրաժեշտ ենք համարում բարձրացնել պետական համակարգում ծառայողների և իրավապահ մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում և համոզված ենք, որ մեր որդեգրած քաղաքականությունը պետք է հիմնված լինի օրենքի գերակայության վրա:

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կարևորում է քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Կուսակցությունը պարտավորվում է իր ջանքերը ամբողջովին գործադրել իրավական պետության կայացման համար՝ հիմնվելով ժողովրդավարական  ինստիտուտների վրա:

Կրթությունը կարևոր է երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման և վերարտադրման համար: Կրթությունը անհրաժեշտ է զարգացնել կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Կրթությունը պետական ռազմավարական հիմնախնդիրների լուծման գործոններից մեկն է

Մեր պետության սահմանների անվտանգության, պաշտպանության երաշխավորը արհեստավարժ բանակն է: Ռազմական անվտանգությունը ենթադրում է տարածրջանում խաղաղության պահպանում, սահմանների անվտանգություն: Բանակաշինության նորովի կազմակերպում

ջ_edited.jpg

Ամբողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի զարգացման վրա:

9.jpg

Իմ կողքին լինելու են մեր հայրենիքի երիտասարդները:

4.jpg

1890 թվականին հիմնադրված ՀՅԴ կուսակցության պատմությունը բազմաբովանդակ է հիմքում հայրենիքն է

6.jpg

Այսօր խմորումներ են ամբողջ աշխարհում և այս համատարած քաոսի մեջ մի բան է հստակ

Կուսակցության տեսլականը

«Ուժը Հայրենյաց» Կուսակցությունը ստեղծվել է իրավական պետության ստեղծման, ազգային արժեքների պահպանման, ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացման, տնտեսական կայուն զարգացման, հայոց սահմանների ամրապնդման ու անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության նպատակային իրականացմումն ապահովելու նպատակով:

bottom of page