Կուսակցության արժեքային և գաղափարական ուղենիշեր
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կարևորում է բոլոր բնագավառների զարգացման և դրանց ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը: Կուսակցությունը ձգտելու է հասնել այդ աշխտանքների արդյունավետ իրականացմանը: Կուսակցությունը պարտավորվում է ստանձնել ՀՀ քաղաքացիների համար պետական լավագույն սպասարկում, ՀՀ քաղաքացիների ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքի ապահովման համար:
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայրենասիրական կուսակցություն է: Կուսակցությունը իր շահերից բարձր է դասում ազգային ավանդական արժեքները:
Կուսակցությունն իր ամբողջ ներուժը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունը ռազմարդյունաբերական ուժեղ երկրի վերածելու համար, քանի որ գտնում է, որ սեփական բանակը պետք է ապահովված լինի միայն վերջին սերնդի արտադրության որակյալ զինատեսակներով, ռազմարդյունաբերության արտադրությունը կազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում:
Անհրաժեշտ ենք համարում բարձրացնել պետական համակարգում ծառայողների և իրավապահ մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում և համոզված ենք, որ մեր որդեգրած քաղաքականությունը պետք է հիմնված լինի օրենքի գերակայության վրա:
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կարևորում է քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Կուսակցությունը պարտավորվում է իր ջանքերը ամբողջովին գործադրել իրավական պետության կայացման համար՝ հիմնվելով ժողովրդավարական ինստիտուտների վրա:
Կրթությունը կարևոր է երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման և վերարտադրման համար: Կրթությունը անհրաժեշտ է զարգացնել կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Կրթությունը պետական ռազմավարական հիմնախնդիրների լուծման գործոններից մեկն է
Մեր պետության սահմանների անվտանգության, պաշտպանության երաշխավորը արհեստավարժ բանակն է: Ռազմական անվտանգությունը ենթադրում է տարածրջանում խաղաղության պահպանում, սահմանների անվտանգություն: Բանակաշինության նորովի կազմակերպում
Ամբողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի զարգացման վրա:
Իմ կողքին լինելու են մեր հայրենիքի երիտասարդները:
1890 թվականին հիմնադրված ՀՅԴ կուսակցության պատմությունը բազմաբովանդակ է հիմքում հայրենիքն է
Այսօր խմորումներ են ամբողջ աշխարհում և այս համատարած քաոսի մեջ մի բան է հստակ
Կուսակցության տեսլականը
«Ուժը Հայրենյաց» Կուսակցությունը ստեղծվել է իրավական պետության ստեղծման, ազգային արժեքների պահպանման, ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացման, տնտեսական կայուն զարգացման, հայոց սահմանների ամրապնդման ու անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության նպատակային իրականացմումն ապահովելու նպատակով: